Սովորեցրեք փոքրիկին ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը

Լուրեր

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու նախազգուշացման կենտրոնի հետազոտողներն ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ մարդկանց միայն 5%-ն է կարիքները հոգալուց հետո ձեռքերն ինչպես հարկն է լվանում, տեղեկացնում է rosbalt.ru-ն։

Մասնագետները նշում են, որ տաք կամ սառը ջրի տակ ձեռքերը մի քանի վայրկյան պահելով վտանգավոր մանրէները չեն ոչնչանում։ Ուսումնասիրության հեղինակները պատմել են, որ նախքան այս եզրակացության հանգելն իրենք ուսումնասիրել են մի խումբ մարդկանց ու պարզել, որ նրանցից ամեն 3-րդը զուգարան գնալուց

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու նախազգուշացման կենտրոնի հետազոտողներն ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ մարդկանց միայն 5%-ն է կարիքները հոգալուց հետո ձեռքերն ինչպես հարկն է լվանում, տեղեկացնում է rosbalt.ru-ն։

Մասնագետները նշում են, որ տաք կամ սառը ջրի տակ ձեռքերը մի քանի վայրկյան պահելով վտանգավոր մանրէները չեն ոչնչանում։ Ուսումնասիրության հեղինակները պատմել են, որ նախքան այս եզրակացության հանգելն իրենք ուսումնասիրել են մի խումբ մարդկանց ու պարզել, որ նրանցից ամեն 3-րդը զուգարան գնալուց հետո օճառ չի օգտագործում, իսկ 10%-ն ընդհանրապես ձեռքերը չի լվանում։

Ամերիկացի գիտնականները հիշեցնում են, որ ձեռքերը մաքուր լվանալը տարբեր տեսակի վարակներից ու հիվանդություններից խուսափելու գլխավոր պրոֆիլակտիկ միջոցն է։

Ձեռքերի վրա եղած բոլոր մանրէները վերացնելու համար հարկավոր է դրանք օճառով լվանալ 15-20 վայրկյանի ընթացքում, մինչդեռ մարդկանց մեծ մասը դրա վրա ծախսում է միջինը 6 վայրկյան։

Ուստի մասնագետները ձեռքերը ճիշտ լվանալու համար խորհուրդ են տալիս հետևել այս կանոններին՝
1. Օրվա մեջ 1 անգամ մաքրել եղունգների տակ,
2. Հազալ կամ փռշտալ ոչ թե ձեռքերի մեջ, այլ արմունկի ծալած հատվածում,

3. Ձեռքերը լվանալիս անպայման օճառ օգտագործել, 
4. Մանրակրկիտ լվանալ ձեռքերի ներսի և դրսի հատվածները, մատների արանքը,

5. Ձեռքերը չորացնել մաքուր սրբիչով կամ անձեռոցիկով։

Աղբյուրը` Tert.am

Գովազդ