«For me» -ի խաղալիքներով ձեր տոնածառը կլինի ոճային ու անվտանգ

Լուրեր

Հաշված օրեր, եւ կվառվեն տոնածառի լույսերը: Նոր տարվա խորհուրդն ամփոփող այս ծառն առաջին անգամ զարդարվել է 1521 թ-ին Սելեստա քաղաքում՝ ապակե գնդերով ու մոմերով: Առաջին հրապարակային տոնածառը տեղադրվել է Ֆրանսիայում 1840 թ-ին, Անգլիայում՝ 1841

Հաշված օրեր, եւ կվառվեն տոնածառի լույսերը: Նոր տարվա խորհուրդն ամփոփող այս ծառն առաջին անգամ զարդարվել է 1521 թ-ին Սելեստա քաղաքում՝ ապակե գնդերով ու մոմերով: Առաջին հրապարակային տոնածառը տեղադրվել է Ֆրանսիայում 1840 թ-ին, Անգլիայում՝ 1841 թ-ին, Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ 1852 թ-ին: 2008 թ-ին  Ռիո դե Ժանեյրոյում` Լագոա լճի վրա, տեղադրվել է 85 մ բարձրությամբ և 530 տ կշռով լողացող տոնածառ, իսկ Մեխիկոյի 2009 թ-ի տոնածառն ուներ 110,35 մ՝  40-հարկանի շենքի բարձրություն : 2 տոնածառերն էլ գրանցվել են «Գինեսի ռեկորդների գրքում»:

 

«For me»-ն չի ձգտում ձեր տոնածառն այնպես զարդարել, որ ընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում, բայց որ այն կարող է լինել ամենայուրօրինակը, խոստանում է: Բոլոր խաղալիքները ձեռակերտ են, ոճային, բազմազան ու բազմագույն: Եվ որ ամենակարեւորն է` անվտանգ են փոքրիկների համար. դրանք կտորից են կամ գործվածքից:

«For me»-ն մտածել է նաեւ ձեր գրպանի մասին: Մաղթում ենք բարի գնումներ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Գովազդ