Խաղալիք, iPad, iPhone, նոութբուք, երջանկություն ընտանիքին և խաղաղություն աշխարհին. հայ մանուկների խնդրանքը` Ձմեռ պապից

Լուրեր

Մոտենում է Ամանորը և փոքրիկները հապշտապ իրենց ցանկությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձում են լսելի դարձնել Ձմեռ պապին, որպեսզի ամենաառատաձեռն մորուքով պապիկը տոնական գիշերը մատուցի իրենց բաղձալի նվերը:

Փոքրիկներն ինքնուրույն կամ ծնողների օգնությամբ իրենց ցանկությունները մեկնաբանություն-նամակների տեսքով նաև «Իմ փոքրիկ»-ին են հղել:  Եվ հիմա «Իմ փոքրիկ»-ն ամփոփ ներկայացնում է մի քանի նամակներ, որոնցով հնարավոր կլինի պատկերացում կազմել,  թե հատկապես ինչ նվերի են սպասում հայ մանչուկները:

Սեյրանիկ. «Սիրելի Ձմեռ պապիկ, խնդրում եմ, որ Նոր տարվա գիշերը գաս մեր տուն ու իմ քույրիկի համար բերես տիկնիկ, իսկ ինձ համար` ավտոմատ»:

Սիլվա. «Բարև իմ սիրելի Ձմեռ պապ, ես Ձեզ շատ եմ սպասել: Ձեզանից խնդրում եմ հեռախոս: Նախապես շնորհակալություն»:

Ջուլիետա. «Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապ, ես Ջուլիետան եմ: Ուզում եմ, որ ինձ բերես պլանշետ, իսկ աշխարհին խաղաղություն, իմ ծնողներին ու ընտանիքին` երջանկություն, և ամենալավ բաները իմ հարազատներին»:

Արեն. «Իմ շատ սիրելի Ձմեռ պապ, ուզում եմ մի հատ պուլտով ավտո»:

Աբրահամ. «Սիրելի Ձմեռ պապիկ, շատ եմ ուզում, որ դու և քո թոռնիկ Ձյունանուշն այս տարի այցելեք մեր տուն ու բերեք  Դիսնեյի հավաքածուների մեքենաները»:

Մադլենա. «Բարև Սիրելի Ձմեռ պապիկ, ինձ համար ուզում եմ Galaxi not 3»:

Տիգրան. «Իմ շատ սիրելի Ձմեռ պապ ջան, այս տարի քեզանից ուզում եմ գնդակ, նաև բոլորին ցանկանում եմ լավ տարի»:

Լիաննա. «Սիրելի Ձմեռ պապ, ուզում եմ, որ այս տարի ինձ բերես իմ բարեկամ, լավ ընկեր շունիկին»:

Էմմի. «Բարև Ձմեռ պապ, ես ամեն ինչ էլ ուզում եմ, մեկ էլուզում եմ գնամ Աֆրիկա: Մի խոսքով, ուզում եմ, որ այս տարի երջանկությունս բերես, դու գիտես` ինչի հետ եմ»:

Լաուրա. «Բարև Ձմեռ պապիկ, ես ցանկանում եմ երկու հատ iPAD, իսկ փոքր եղբորս` Օրանժ Էլէֆընտի պլաստիլին»:

Վահե. «Ձմեռ պապի, եթե ինձ չբերես իմ ուզած iPhone 5-ը, իսկապես քեզ կսպանեմ»:

Անահիտ. «Նոթբուք եմ ուզում»:

Սիրելի մայրիկներ, հայրիկներ, տատիկներ ու պապիկներ, ամանորի գիշերը, իհարկե, երեխաների համար պետք է հեքիաթի վերածել` ի կատար ածելով նրանց ցանկությունները: Բայց եկեք միասին այնպես անենք, որ Ձմեռ պապն անակնկալի չգա` տեսնելով, որ փոքրիկների երազանքները սկսվում եւ ավարտվում են  տեխնոլոգիական սահմաններում: Այդ սահմանին նրանք դեռ կհասցնեն մոտենալ, ընդ որում` ստիպված,  իսկ իրական հեքիաթի հերոսները մեկընդմիշտ կմնան  մանկության երազներում: Եկեք օգնենք Ձմեռ պապին, որ իրականություն դարձնի հեքիաթային երազանքները:

Գովազդ