Արցախյան մեծ հարսանիքից հետո 674 ընտանիքներում 1070 երեխա է ծնվել

Լուրեր

Արցախյան մեծ հարսանիքից հետո ԼՂՀ-ում արձանագրվել է ծնելիության աճ, մասնավորապես, 2007թ. համեմատ 2008թ. գրանցվել է ծնունդների աճ՝ 12,7%, իսկ 2009 թվականին, 2008թ-ի համեմատ՝ 16,6%-ով:

2008թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի էր ունեցել «Արցախյան մեծ հարսանիք» միջոցառումը: Գանձասարում, Շուշիում և մայրաքաղաք Ստեփանակերտում կատարվել է 674 երիտասարդ զույգերի պսակադրություն և հարսանյաց հանդիսություն: Այդ

Արցախյան մեծ հարսանիքից հետո ԼՂՀ-ում արձանագրվել է ծնելիության աճ, մասնավորապես, 2007թ. համեմատ 2008թ. գրանցվել է ծնունդների աճ՝ 12,7%, իսկ 2009 թվականին, 2008թ-ի համեմատ՝ 16,6%-ով:

2008թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի էր ունեցել «Արցախյան մեծ հարսանիք» միջոցառումը: Գանձասարում, Շուշիում և մայրաքաղաք Ստեփանակերտում կատարվել է 674 երիտասարդ զույգերի պսակադրություն և հարսանյաց հանդիսություն: Այդ ծրագիրն աննախադեպ էր ոչ միայն Արցախի, այլև տարածաշրջանի համար: 

Մեծ հարսանիքի հովանավորները որոշել են շարունակել աջակցել նորաստեղծ ընտանիքներին, տեղեկացնում է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Մեծ հարսանիքին մասնակցած զույգերին բարերարները տրամադրել են միանվագ 2000-ական ԱՄՆ դոլար և նախատեսել են այդ ընտանիքներում մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին աջակցություն ցույց տալ հետևյալ չափերով. առաջին երեխայի համար՝ 2000, երկրորդի համար՝ 3000, երրորդի համար՝ 5000 և չորրորդ երեխայի համար՝ 10 000 ամերիկյան դոլար:

Ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր հինգ տարվա համար և այդ ժամանակաընթացում նորաստեղծ 674 ընտանիքներում ծնվել է 1070 երեխա, այդ թվում՝ Ստեփանակերտ քաղաքում 392, Մարտակերտի շրջանում՝ 120, Ասկերանի շրջանում՝ 155, Շուշիի շրջանում՝ 50, Մարտունու շրջանում՝ 199, Հադրութի շրջանում՝ 72, Քաշաթաղի շրջանում՝ 58, Շահումյանի շրջանում՝ 24 երեխաներ:

Ընդհանուր առմամբ, 707 ծնված երեխաների համար նրանց ընտանիքներին, ներկա դրությամբ, հատկացվել է 1 մլն. 584 հազար ԱՄՆ դոլար:

Առաջիկայում նախատեսվում է 363 երեխաների համար նրանց ընտանիքներին վճարել ևս 1մլն. 123 հազար ամերիկյան դոլարի չափով գումար և այդքանով ավարտել ծրագիրը:

«Բարձր գնահատելով «Արցախյան մեծ հարսանիք» ծրագրի հովանավորների կատարած աշխատանքը, տեղեկացնում ենք, որ նրանք պատրաստակամ են նոր հնարավորություններ ստեղծել ԼՂՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար և, ինչպես նշել են բարերարները, իրենք անհրաժեշտ են համարում գոյատևման մոդելից անցնել բարգավաճման մոդելին և դա վերաբերվում է նաև Արցախում նրանց ծրագրերի բովանդակությանը և ուղղվածությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ