Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ զույգը տառապում է անպտղությամբ. Հիմնադրամն աջակցում է այս խնդիրն ունեցողներին

Լուրեր

Հայաստանում 18-40 տարեկան ամեն 6-րդ զույգը տառապում է անպտղությամբ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը՝ նշելով, որ անպտղությամբ տառապող հիվանդներից ոչ բոլորը հնարավորություն ունեն բժշկի դիմելու:

«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ օգնության է եկել «Արագիլ» հիմնադրամը, որը կից է Վերարտադրողական

Հայաստանում 18-40 տարեկան ամեն 6-րդ զույգը տառապում է անպտղությամբ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը՝ նշելով, որ անպտղությամբ տառապող հիվանդներից ոչ բոլորը հնարավորություն ունեն բժշկի դիմելու:

«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ օգնության է եկել «Արագիլ» հիմնադրամը, որը կից է Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիային և իր գործունեությունը ծավալում է 2013 թվականից»,-ասաց Էդուարդ Համբարձումյանը:

«Արագիլ» հիմնադրամի փորձագետ Կարինե Թոխունցը տեղեկացրեց, որ հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են զուտ բարերարների ֆինանսական փոխանցումներից:

««Արագիլ» հիմնադրամը վերարտադրողական առողջության ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է: Առ այսօր ունենք 300 զույգ, որոնք դիմել և գրանցվել են: Մենք վերցնում ենք այն զույգերին, որոնց ընտանիքի ամսական եկամուտը չի գերազանցում երկու հարյուր հազար դրամը,-ասաց Կարինե Թոխունցը, ավելացնելով,- առ այսօր մենք ունենք 22 զույգ՝ որպես շահառու: Որպես մեր աշխատանքի արդյունք՝ ունենք ծնված մեկ եռյակ, երկու հղիություն, որոնցից մեկը զույգ է»:

Կարինե Թոխունցը նաև նշեց, որ անպտղություն ունեցող զույգերի քանակը շատ մեծ է, բայց հիմնադրամը բոլորին մեկ փորձի հնարավորություն տրամադրում է:

«Գումարային ամենաբարձր շեմը, որ մենք կարող ենք փոխանցել՝ 1.600.000 դրամ է: Դա իր մեջ ներառում է բուժման ամբողջ ցիկլը»,-ընդգծեց Կարինե Թոխունցը:

Փորձագետի խոսքերով՝ համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ մինչև 35 տարեկաններն են դիմում անպտղության դեմ բուժվելու համար, սակայն իրենք հաշվի առնելով դիմողների բազմաթիվ խնդրանքները, որոշել են հնարավորություն տալ մինչև 40 տարեկաններին:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am

 

Գովազդ