Burberry-ի մանկական հագուստը չի համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին. Greenpeace

Լուրեր

Greenpeace միջազգային անկախ կազմակերպությունը ստուգել է 12 հագուստ արտադրողի 82 արտադրանք, գրում է buro247.ru-ն։

Gap, American Apparel, H&M, Burberry և Disney ընկերությունները հայտնվել են միջազգային կազմակերպության ստուգման «զոհերի» թվում։ Օրինակ՝ Burberry-ի հավաքածուից մի վերնաշապիկում, որն, ի դեպ, գովազդել է Ռոմեո Բեքհեմը,

Greenpeace միջազգային անկախ կազմակերպությունը ստուգել է 12 հագուստ արտադրողի 82 արտադրանք, գրում է buro247.ru-ն։

Gap, American Apparel, H&M, Burberry և Disney ընկերությունները հայտնվել են միջազգային կազմակերպության ստուգման «զոհերի» թվում։ Օրինակ՝ Burberry-ի հավաքածուից մի վերնաշապիկում, որն, ի դեպ, գովազդել է Ռոմեո Բեքհեմը, հայտնաբերվել է քիմիկատի մեծ պարունակություն, որն առկա է մաքրող միջոցների բաղադրությունում։

Կազմակերպության թեստի արդյունքներով պարզ է դարձել, որ քննությունը չեն հանձնել գրեթե բոլոր ապրանքատեսակները։

Greenpeac-ը փորձել է պարզել, թե որ ընկերությունների արտադրանքներն են առավել անվտանգ և որ ապրանքանիշների հագուստներում կարելի է հայտնաբերել առողջության համար վտանգավոր քիմիկատներ։

Burberry-ն անմիջապես պաշտպանել է իր սեփական արտադրանքը՝ հայտարարելով, որ ընկերության ամբողջ արտադրանքն անվտանգ է և լիովին համապատասխանում է միջազգային և էկոլոգիական չափանիշներին։

Աղբյուրը` Tert.am

Գովազդ