Տղաների սեռահասունացումը

Լուրեր

Տղաների սեռահասունացումը շատ բանով չի տարբերվում աղջիկների սեռահասունացումից:

Տղաների սեռահասունացումը սկսվում է 11-12 տարեկանից: Եթե դա հետաձգվում է, ասենք, 3 տարով, սարսափելի բան չկա: Մասնագետների հավաստմամբ, որոշ տղաների մոտ սեռահասունացումը սկսվում է 14-15 տարեկանում: Շատ պարզ կարելի է հասկանալ, թե երբ  է այն սկսվում. նախ փոխվում է երեխայի ձայնը, այն ավելի է կոպտանում, մեծանում են մկանային զանգվածն ու ոսկրերը, փոխվում է կառուցվածքը: Մեծ փոփոխության է ենթարկվում ուսային,

Տղաների սեռահասունացումը շատ բանով չի տարբերվում աղջիկների սեռահասունացումից:

Տղաների սեռահասունացումը սկսվում է 11-12 տարեկանից: Եթե դա հետաձգվում է, ասենք, 3 տարով, սարսափելի բան չկա: Մասնագետների հավաստմամբ, որոշ տղաների մոտ սեռահասունացումը սկսվում է 14-15 տարեկանում: Շատ պարզ կարելի է հասկանալ, թե երբ  է այն սկսվում. նախ փոխվում է երեխայի ձայնը, այն ավելի է կոպտանում, մեծանում են մկանային զանգվածն ու ոսկրերը, փոխվում է կառուցվածքը: Մեծ փոփոխության է ենթարկվում ուսային, թիկունքի հատվածը: Մեծանում են սեռական օրգանները: Մազածածկ է առաջանում: Այս ամենը դեռ ոչինչ, սակայն այս փուլում է, որ դեմքը  պատվում է կորյակներով (սա, իհարկե, պարտադիր պայման չէ): Եթե, այնուամենայնիվ  նման  զգալի երևույթ կա, ապա լավ կլինի, որ մասնագետը խորհուրդներ տա: Իսկ կորյակների առաջացումը կանխելու համար հարկավոր է առողջ ապրելակերպ ունենալ: Լավ կլինի, որ նա անդամակցի ինչ-որ խմբակի, ճիշտ սնվի, ու անպայման հետևի անձնական հիգիենային: Դա շատ կօգնի: 15-16 տարեկանում սեռահասունացումը մեկ այլ դրսևորում է ունենում: Բժշկության մեջ այն կոչվում է ակամա սերմնաժայթքում: Եթե դա տեղի է ունենում, ապա ձեր որդին իսկական տղամարդ է դարձել ու ամեն րոպե կարող է անգամ հայր դառնալ:

Դուք ծնող եք ու կհասկանաք, թե երբ է դա կատարվում, ու  կիմանաք, թե երբ է եկել այն ժամանակը, որ սեղանի շուրջ նստեք ու զրուցեք:

Երեխան պետք է ամեն ինչ հասկանա. բացատրեք նրան: Հակառակ պարագայում նա կարող է  անհասկանալի երևույթների պատճառով վախենալ: Նա պետք է հասկանա, թե ինչով է հղի սեռական հարաբերությունը, իմանա հակաբեղմնավորիչ պաշտպանության մեթոդները, տեղյակ լինի սեռական ճանապարհով փոխանցվող բոլոր ռիսկերի ու հիվանդությունների մասին և այլն, և այլն:

Թե չէ այնպես կստացվի, որ ձեր երեխան, վերջնականապես հասուն չլինելով, կարող է հայրանալ, ինչպես եղավ ռուսաստանցի 12-ամյա կամ բրիտանացի 11-ամյա տղաների հետ: Նրանք հայրացան ակամա, անգիտակից: Սակայն երեխային ոչ մի դեպքում չի կարելի ճնշել, նեղել: Պարզապես նրա հետ  հարկավոր է զրուցել ինչպես հասուն, մեծ մարդու հետ: Սովորեցրեք հետևել մարմնին ու անձնական հիգիենա պահպանել: Եթե նա իրեն չհետևի, ապա ընկերներն ու նրան շրջապատողները պարզապես հեռու կփախչեն ու ոչ ոք չի կամենա  ընկերություն անել: Դա հոգեբանական մեծ տրավմա է, մի մոռացեք, որ մեր բոլոր խնդիրները մանկությունից են գալիս:

Աղբյուրը` Ankakh.com

Գովազդ