ԱՆ-ը որդեգրել է նոր պատվաստանյութերի ներդրման քաղաքականություն

Լուրեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, պատվաստումների շնորհիվ յուրաքանչյուր տարի հաջողվում է փրկել ավելի քան 3 մլն կյանք: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, պատվաստումները համարվում են ամենաարդյունավետ կանխարգելիչ միջամտություններից մեկը:

«Պատվաստման ռիսկն անհամեմատ փոքր է հիվանդության ռիսկից: Պատվաստումների հաջող իրականացման արդյունքում պաշտպանված են լինում նաև չպատվաստվածները»,- նշեց նա:

Գ.Սահակյանի խոսքերով` Հայաստանում պատվաստումների ազգային ծրագրի հաջող իրականացման շնորհիվ վերահսկվում են մի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, պատվաստումների շնորհիվ յուրաքանչյուր տարի հաջողվում է փրկել ավելի քան 3 մլն կյանք: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, պատվաստումները համարվում են ամենաարդյունավետ կանխարգելիչ միջամտություններից մեկը:

«Պատվաստման ռիսկն անհամեմատ փոքր է հիվանդության ռիսկից: Պատվաստումների հաջող իրականացման արդյունքում պաշտպանված են լինում նաև չպատվաստվածները»,- նշեց նա:

Գ.Սահակյանի խոսքերով` Հայաստանում պատվաստումների ազգային ծրագրի հաջող իրականացման շնորհիվ վերահսկվում են մի շարք կառավարելի վարակիչ հիվանդություններ` նպաստելով երկրում ողջ բնակչության, այդ թվում նաև` մոր և մանկան առողջության պահպանմանը:

Ըստ նրա` 1994-95թթ. երկրում 34 մարդու մահվան պատճառ դարձած դիֆթերիայի բռնկումից հետո պատվաստումների շնորհիվ երկրում իրավիճակը կայունացել է և 10 տարուց ավելի է` դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվում: Նախկինում յուրաքանչյուր տարի հանրապետությունում գրանցվում էր պոլիոմիելիտի 5-10 դեպք` նպաստելով երկրում կայուն հաշմանդամության խնդրի խորացմանը: 1995 թվականից հետո երկրում այլևս չի գրանցվում անբուժելի համարվող այս հիվանդությունը: 2002 թվականին Հայաստանը ԱՀԿ-ի կողմից հռչակվել է որպես «պոլիոմիելիտից ազատ»` առ այսօր պահպանելով իր կարգավիճակը: Ներկայումս Հայաստանը, ի տարբերություն հարևան բոլոր երկրների, համարվում է պոլիոմիելիտի առումով ցածր ռիսկային երկիր:

Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստումների արդյունավետ իրականացման շնորհիվ մեր երկիրն այսօր զերծ է նաև այս հիվանդություններից: «Նույնիսկ 2010-2013թթ. հարևան երկրներում գրանցված կարմրուկի և կարմրախտի խոշոր բռնկումը մեր հանրապետության բնակչության համար լուրջ սպառնալիք չէր։ Մեզանում գրանցվեց կարմրուկի ընդամենը 11 և կարմրախտի 4 դեպք, որոնք բոլորն էլ բերովի էին և համաճարակաբանորեն կապված էին Վրաստանի բռնկման հետ»,- ասաց Գ.Սահակյանը: 

Անդրադառնալով հեպատիտ Բ-ին, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը նշեց, որ մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումը, հանրապետությունում երեխաների շրջանում տարեկան գրանցվում էր սուր հեպատիտ Բ հիվանդության շուրջ 90 դեպք։ Հետագայում այդ երեխաները համալրում էին քրոնիկ հիվանդների շարքը` նպաստելով երկրում լյարդի քաղցկեղից մահացության մակարդակի աճին: 1999 թվականին հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո մանկական ազգաբնակչության շրջանում դիտվում է սուր հեպատիտ Բ-ով հիվանդացության նվազում, իսկ վերջին 5-6 տարիներին դեպքեր գրեթե չեն գրանցվել` շնորհիվ այս հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների բարձր մակարդակի:

Գ. Սահակյանը տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր պատվաստանյութերի ներդրման քաղաքականությունը` նպաստելով նոր հիվանդությունների, մասնավորապես` մենինգիտների, թոքաբորբերի և դիարեաների համալիր վերահսկման գործընթացին:

Այս նպատակով 2009 թ-ն երկրում ներդրվել է հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ պատվաստանյութը: Հնգավալենտ պատվաստումների ներդրումից հետո 4 տարվա կտրվածքով հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2.4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը: Մենինգիտների վերլուծությունն ըստ առանձին հարուցիչների ցույց է տալիս, որ 2009-2010թթ. գրանցված դեպքերի 20-24 տոկոսը բաժին է ընկել հեմոֆիլուսային Բ վարակին: 2010 թվականից հետո հեմոֆիլուսային Բ վարակով առաջացած մենինգիտի դեպքեր չեն գրանցվել:

Գ.Սահակյանը նշեց, որ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, ռոտավիրուսային վարակը ծանր ընթացքով, ջրազրկումով ուղեկցվող դիարեաների հիմնական պատճառն է: Միաժամանակ դիարեային հոսպիտալացումների 40%-ը պայմանավորված է ռոտավիրուսային վարակներով: Հաշվի առնելով այդ ԱՆ-ը 2012թ. նոյեմբերից ներդրել է ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները: Կարճ ժամանակամիջոցում, ըստ նրա, դիտվել է պատվաստումների արդյունավետություն:

Մինչև ներդրումը յուրաքանչյուր տարի ռոտվիրուսային վարակների սեզոնային բարձրացումների պիկի (փետրվար-մարտ) ժամանակ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր 50-60 տոկոս հոսպիտալացում` պայմանավորված ռոտավիրուսային վարակներով: Ներդրումից հետո 2013-2014թթ. նույն ժամանակամիջոցում բոլոր տարիքային խմբերում դիտվում է հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում (2012թ. փետրվար-մարտին` 52%, 2013թ. փետրվար-մարտին` 23%): Հատկապես նվազումն ակնառու է պատվաստման ենթակա տարիքային խմբում` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ