Ուղղեք հարց մանկաբույժին` «Իմ փոքրիկ»-ի միջոցով

Ձեր փոքրիկի առողջությանը կամ խնամքին վերաբերող հարցեր ունեք, բայց չգիտե՞ք` ում դիմեք: «Իմ փոքրիկ»-ն առաջարկում է խնդրի լավագույն լուծումը.  ձեր հարցն ուղղեք բանիմաց ու վստահելի մանկաբույժին «Իմ փոքրիկ»-ի միջոցով:

Հաշվի առնելով ընթերցողների խնդրանքը և  մանկաբույժին ուղղված հարցերի քանակը` www.impoqrik.am_ը նոր բաժին է գործարկում, որտեղ  մայրիկները կկարողանան ստանալ փոքրիկների առողջությանն ու խնամքին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները:

 

«Հարց մանկաբույժին» բաժնում  պարտադիր հայատառ շարադրանքով ձեր  հարցերը կարող եք հղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանին:

Մանկաբույժի պատասխանները կհրապարակվեն 15 օրը մեկ պարբերականությամբ: Հարցը մասնագետին հղելուց հետո պատասխանը կկարողանաք կարդալ «Իմ փոքրիկ»-ի  Հարց/պատասխան բաժնում:

Ընդհանուր առմամբ,  «Հարց/պատասխան» բաժինը կթարմացվի 5 օրը մեկ պարբերականությամբ` ամեն 5-րդ օրը կտեղադրվեն մասնագետներից մեկի` գինեկոլոգի, հոգեբանի կամ մանկաբույժի պատասխանները:

Իսկ առաջիկայում սպասեք էլ ավելի հետաքրքիր  նորարարությունների «Իմ փոքրիկ»-ից:

Մանկական հավատարմությամբ` «Իմ փոքրիկ»