Բացառիկ հնարավորություն` «Իմ Փոքրիկ»-ի ընթերցողների համար

Լուրեր

Բացառիկ հնարավորություն` «Իմ Փոքրիկ»-ի ընթերցողների համար

Հարգելի´ մայրիկներ, արդեն տեւական ժամանակ է` «Իմ փոքրիկ»-ը հնարավորություն է ընձեռում ձեզ` հարցեր ուղղելու գինեկոլոգ Պավել Սոցկիյին Ամիսը երկու անգամ այդ հարցերը խմբավորվում ու պատասխանների հետ մեկտեղ ներկայացվում են ձեր ուշադրությանը: Դրանք առնչվում են ամենատարբեր խնդիրներին` հղիությունից, հակաբեղմնավորիչներից մինչեւ հետծննդաբերական

սեքս ու անպտղություն:  Իհարկե, երբեմն շատ բարդ գործ է առանց հիվանդին  զննելու, ամբողջական պատմությանը ծանոթանաու եւ առանց տվյալներին տիրապետելու,  տալ ախտորոշում եւ ուղղորդել: Շատ հաճախ արդեն տրված հարցերից ծագում են նոր հարցեր, որոնց պատասխանները չափազանց կարեւոր են` գրագետ երկխոսություն վարելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալն ու «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների բազմաթիվ հարցերը` ուղղված Պավել Սոցկիյին` որոշեցինք նախաձեռնել հանդիպում:  Մեր կատարած վերլուծությունը վկայում է, որ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողներին հուզող հարցերն ամենից շատ  վերաբերում են  վերարտադրողական ֆունկցիային:  Հենց այդ խնդիրն էլ կլինի հանդիպման առանցքում, թեեւ անդրադարձ կլինի նաեւ մյուս բոլոր հարցերին, որոնց վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ը բազմաթիվ նամակներ է ստանում` վիժումներ, բորբոքային խնդիրներ, հակաբեղմնավորիչ մեթոդներ, գրագետ հղիություն եւ այլն:

«ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի անձնակազմը և  մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը հրավիրում են մայրիկներին հանդիպման: Հանդիպումը տեղի կունենա  մարտի 26-ին ` ժամը 17:00, «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնում. հասցե՝ Մոսկովյան 21, բն. 5:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է զանգահարել և գրանցվել`  093 301580 հեռախոսահամարով: Սիրով սպասում ենք բոլորիդ:

Մանկական հավատարմությամբ ՝  «ԻՄ ՓՈՔՐԻԿ»

Գովազդ