«Իմ Փոքրիկ»-ի ընթերցողների եւ գինեկոլոգ Պավել Սոցկիի հանդիպումը կայացավ

Լուրեր

Մարտի 26-ին «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը հյուրընկալեց «Իմ Փոքրիկ»-ի ընթերցողներին եւ մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիին: Հանդիպումը նեղ կազմով էր: Հենց այդպես էլ նախապես որոշված էր: Խնդիր էր դրված մոտ երկու ժամ նվիրել կանանց հուզող բոլոր հարցերին անկաշկանդ միջավայրում: Նախ՝ ընթերցող-մայրիկները ծանոթացան այն մասնագետի հետ, որն արդեն տեւական ժամանակ է՝ օնլայն պատասխանում է իրենց հարցերին եւ հետո՝ արդեն անձնապես իրենց հարցերն ուղղեցին Պավել Սոցկիին:

Կանանց հետաքրքրում էին թե կոնկրետ՝ տվյալ պահին իրենց մտահոգող հարցերի պատասխանները, թե ընդհանուր: Օրինակ՝ հարց հնչեց՝ ինչ պետք է անի կինը, եթե պարույրի առկայությամբ հղիացել է: Պ. Սոցկին նշեց, որ մասնագետները, որպես կանոն, խորհուրդ են տալիս կասեցնել հղիությունը, քանի որ մեծ է վիժման և տարբեր մանկաբարձական բարդությունների առաջացման վտանգը:  Բայց ամեն դեպքում որոշումը զույգինն է: Անդրադարձ եղավ հակաբեղմնավորիչ միջոցներին՝ մասնավորապես դեղահաբերին: Կանանց մոտ մտահոգություն կա, որ դրանք մեծ դոզայով հորմոններ են պարունակում, ինչը կարող է գիրացնել կոնջը կամ այլ հետեւանքների բերել: Մասնագետը հավաստիացրեց, որ մտահոգությունը գալիս է հին ժամանակներից, երբ բժշկությունն ի զօրու չէր փոքր դոզայով ու լավ հաշվարկված դեղամիջոցներ ստեղծել: Իսկ այսօր մտահոգվելու առիթ չկա:

Պարզապես ցանկացած դեղամիջոց օգտագործելուց առաջ ճիշտ է խորհրդակցել բժշկի հետ,  հետո միայն օգտագործել հորմոնալ հակաբեղմնավորիչներ: Ինչ վերաբերում է պահպանակներին, ապա դրանք համարվում են հղիությունից խուսափելու լավագույն միջոցը, որն ապահովում է 95% հավանականություն: Խոսեցին նաև այն հիմնական ստուգումների մասին, որ կինը կարող է անցնի նախքան հղիությունը՝ ըստ ցուցման:

Պ. Սոցկին նշեց, որ պարտադիր են  արյան՝ հորմոնները որոշող անալիզները, ինֆեկցիաների եւ վիրուսների առկայությունը հաստատող կամ ժխտող անալիզները, քսուքի անալիզը, վահանաձեւ գեղձի հետազոտությունը, արյան ընդհանուր, մեզի անալիզները և այլն:

Հարցուպատասխանի ֆորմատով հանդիպումն իրականում անցավ զրույցի պես՝ սուրճի ու քաղցրավենիքի հյուրասիրությամբ: Գոհ էին բոլորը՝ կանայք՝ ստացած համապարփակ պատասխաններից, մասնագետը՝ կանանց անթաքույց հետարքրվածությունից,  «Երկուսով» -ը՝ փոքրիկ այցելուների ժպիտներից, իսկ «Իմ Փոքրիկ» ը՝ բոլոր առումներով կայացած հանդիպումից:

ՀԳ. Հատուկ շնորհակալություն  «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնին՝ հյուրընկալ տարածքը տրամադրելու եւ մինչ ծնողները լուրջ գործով էին զբաղված, փոքրիկների ուրախ ու պրոֆեսիոնալ ժամանցն ապահովելու համար:

Մանկական հավատարմությամբ՝ «ԻՄ ՓՈՔՐԻԿ»

Գովազդ