Ով է աշխարհի ամենաշատ մայրացած կինը. հաղորդում է արագիլը :)

Լուրեր

Մեր օրերում 3-ից ավել երեխա ունեցողներին համարում են հերոս մայրեր: Մինչդեռ աշխարհում եղել են տասնապատիկն ունեցողներ:

Մեր օրերում 3-ից ավել երեխա ունեցողներին համարում են հերոս մայրեր: Մինչդեռ աշխարհում եղել են տասնապատիկն ունեցողներ:

Ծննդաբերությունների քանակով ռեկորդակիր է համարվում բրիտանուհի Էլիզաբեթ Գրինհիլը: Նա  իր կյանքի ընթացքում ծննդաբերել է 38 անգամ՝ լույս աշխարհ բերելով 7 տղա և 32 աղջիկ: Տվյալ կա, սակայն, որ Էլիզաբեթն ունեցել է ավելի «ուժեղ» մրցակից: Ասում են՝ ռուս գեղջկուհի Ֆեդորա Վասիլևան 1725-1769 թթ ունեցել է  69 երեխա, որոնց մեծ մասը երկվորյակներ, եռյակներ ու անգամ քառյակներ են:  Կինը ծննդաբերել է 27 անգամ:

 

Իսկ այժմ վերադառնան Հայաստան:  Նախորդ շաբաթ Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվել է  44 երեխա՝ 1 երկվորյակ, 24 աղջիկ եւ 21 տղա:

Շնորհավորում ենք բոլոր փոքրիկների ծնողներին, մաղթում առողջ և ուրախ մանկություն:

Գովազդ