Կրծքով սնուցումը նվազեցնում է ասթմայի առաջացման հավանականությունն երեխաների մոտ

Լուրեր

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ  մայրական կաթով կերակրումը նորածնային հասակում երեխային պաշտպանում է մի շարք հիվանդություններից: Այդ հիվանդությունների ցանկում հատկապես կարևոր է բրոնխային ասթման, որը մեծ տարածում ունի մեր օրերում: Հետազոտությունն իրականացվել է 30 տարի շարունակ: Հետևել են 1-7 տարեկան երեխաների առողջությանը, որոնք ընդգրկված են եղել հետազոտությունում:

Մանրակրկիտ ուսումնասիրվել են նաև 100-ից ավել գիտական աշխատություններ, որոնք վերաբերում են ասթմայի առաջացմանը և  մայրական կաթի ազդեցությանը երեխայի իմունիտետի ձևավորման վրա:  Պարզվել է, որ մայրական կաթն է դնում նորածնի իմունային համակարգի հիմքը:

Գիտնականները պնդում են, որ կրծքով կերակրումից աստիճանական հրաժարումից հետո  ևս պետք է ուշադիր լինել, թե ինչ է ուտում երեխան:

Գովազդ