Չինաստանում տղամարդը հրաշքով փրկել է պատուհանից ընկած 1-ամյա երեխային (տեսանյութ)

Լուրեր

Չինաստանի Չժունշան քաղաքում փողոցային վաճառականը կարողացել է բռնել բնակելի շենքի պատուհաններից մեկից վայր ընկած 1 տարեկան երեխային։

Ինչպես նշում է The Guardian-ը, ուժեղ ամպրոպից վախեցած փոքրիկը մոտեցել է 2-րդ հարկի բաց պատուհանին, այնուհետև անզգուշաբար ցած ընկել։ Այս ամենը նկատել է դիմացի մայթին գտնվող վաճառականը, ով շտապել է օգնության։

Ստորև ներկայացված տպավորիչ տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է տղամարդը, ձեռքերը լայն պարզած, վազում դիմացի շենքի մոտ։ Փողոցի մյուս անցորդները ստվարաթղթի շերտեր են փռում գետնին՝ հույս ունենալով մեղմել երեխայի անկումը։

«Ես այդ պահին մտածելու ժամանակ չունեի։ Ես ուղղակի վախենում էի, որ չեմ կարողանա նրան բռնել։ Դա պարզապես մարդկային բնազդ էր»,- վերհիշել է Լի անունով չինացին։

Աղբյուրը` Tert.am

Գովազդ