Կայացավ Գիտության ամենամյա փառատոնը

Լուրեր

Երեկ «Օհանյան» կրթահամալիրում կայացավ արդեն ավանդական դարձած Գիտության փառատոնը, որը առանձնահատուկ միջոցառումն է իր տեսակի մեջ:

Երեկ «Օհանյան» կրթահամալիրում կայացավ արդեն ավանդական դարձած Գիտության փառատոնը, որը առանձնահատուկ միջոցառումն է իր տեսակի մեջ:

Տարրական, միջին և ավագ դպրոցի երեխաները, ուսուցիչները, ծնողները, կրթա­համալիրի համագործակիցներ կազմակերպությունները, դպրոցները ներկայացրին գիտափորձեր նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում: Փառատոնի շրջանակներում փոքրիկները նաև կատարել էին գիտական հարցադրումներ, որոնց պատասխանը լսեցին հայտնի գիտնականներից: Փոքրիկներին հետաքրքրոում էր, թե «Կարո՞ղ է մարդը թռչել», «Եթե մոլորակները բախվեն իրար, ի՞նչ տեղի կունենա», «Ինչպե՞ս են մարդիկ պահում իրենց հավասարակշռությունը» և բազմաբնույթ այլ հարցեր: Փառատոնի երկրորդ հատվածում համագործակիցները վարեցին ինտերակտիվ սեմինարներ դպրոցականների համար:

Նշենք, որ գիտություն առարկան արդեն երեք տարի դասավանդվում է կրթա­հա­մա­լիրում` սկսած կրթահամալիրի ամենացածր օղակից՝ «Նյուտոնիկ» նախակրթարանից: Գիտությունը նաև «Օհանյան» կրթահամալիրի տարրական դպրոցի փոքրիկների ամենասիրելի առարկան է դարձել:

Ամփոփելով երեք տարիների կուտակած փորձը՝ «Օհանյան» կրթահամալիրը նախա­պատ­րաստում է փաթեթ՝ ՀՀ ԿԳ նախարարություն ներկայացնելու համար՝ «Գիտություն» առարկան տարրական դպրոցների ուսումնական պլաններում ներա­ռելու առաջարկությամբ: Կրթահամալիրը կներկայացնի դասընթացի առարկայական ծրա­գիրը, մշակված դասագիրքը, ինչպես նաև գիտություն առարկան դասա­վան­դող­ների վերապատրաստման ծրագիր:

Փառատոնը ևս մեկ անգամ ընդգծեց գիտության դերը առօր­յա կյանքում, ինտերակտիվ և զվարճալի նախաձեռնությունների միջոցով արթնացրեց հետաքրքրություն ստեղծվածի և նոր հնարավորությունների շուրջ:

«Օհանյան» կրթահամալիր

Ավան, Իսահակյան 5/6

+374 10 61 76 83, 077 07 02 05

Գովազդ