Մինչ 30 շաբաթական դառնալը երեխայի սեռը հայտնելն արգելելող օրենքի նախագիծն այս ամիս կներկայացվի կառավարությանը

Լուրեր

Հայաստանում տարեկան չեն ծնվում շուրջ 2000 աղջիկներ՝ միայն իրենց սեռի պատճառով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման ցուցանիշ հրապարակեց ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և ընդգծեց, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի միայն քարոզչությամբ խնդիրը լուծել, հարկավոր է նաև օրենքով հարցը կարգավորել:

Հայաստանում տարեկան չեն ծնվում շուրջ 2000 աղջիկներ՝ միայն իրենց սեռի պատճառով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման ցուցանիշ հրապարակեց ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և ընդգծեց, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի միայն քարոզչությամբ խնդիրը լուծել, հարկավոր է նաև օրենքով հարցը կարգավորել:
«Ըստ վիճակագրության՝ զույգի երկրորդ երեխաները՝ ծնվում են 100 աղջիկ, 160 տղայի դիմաց, սա մեծ տարբերություն է, բայց արդեն երրորդ երեխայի դեպքում տարբերությունը մեղմվում է: Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները պայմանավորված են մի քանի գործոնով՝ մարդիկ երկու-երեք երեխաներ են ուզում ունենալ և նրանցից մեկը գոնե տղա լինի: Երկրորդ պատճառն այն է, որ հայ ազգը տղա երեխայի մեջ տեսնում է տոհմի շարունակողին: Սա հիմնական պատճառն է, այս արժեհամակարգը դարերի խորքից է գալիս և հեշտ չէ այն հաղթահարել»,-ասաց նա:

Կարինե Սարիբեկյանը հիշեցրեց, որ Առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալը, արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը, արդեն այս ամիս կներկայացվի կառավարությանը:

«30 շաբաթականն այն ժամանակն է, երբ մենք կնոջը տալիս ենք իր քարտը ու ասում, որ պատրաստվի ծննդաբերության: Այսինքն այդ ժամանակ կնոջը ասում են երեխայի սեռը, որպեսզի նա հասցնի պատրաստվել՝ համապատասխան հագուստ և այլն: Շատերն ասում են, որ սրանով կոռուպցիան է մեծանում, որ մարդիկ մի տարբերակ կգտնեն սեռը իմանալու, բայց եթե զույգը ներկայումս 10-ից 10 հնարավորություն ունի սեռը իմանալու ու ցանկության դեպքում դիմել ընդհատման, բայց հետագայում այլ միջոցների կդիմի 10-ից 1-ը, որը հետագայում ևս կբացառվի»,-վստահեցրեց բժիշկը:

Նա նաև վստահեցրեց, որ ոչ բոլոր բժիշկները կհամարձակվեն օրենքը խախտել, քանի որ մշակվող օրենքը նախատեսում է վարչական տուգանքներ:

Աղբյուրը` http://www.tert.am/

Գովազդ