Բելգիացի առաջատար բժիշկները կարող են վերականգնել նաեւ հայաստանցիների լսողությունը

Լուրեր

Հայաստանում կլինեն  քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները` դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ:

Ամեն  տարի, երբեմն նույնիսկ տարին երկու անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով  բելգիացի առաջատար մասնագետները Հայաստանում իրականացնում են մի շարք վիրահատություններ` մասնավորապես ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:

Վիրահատությունները կատարվում են  եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա: Այն իրականացնում է դոկտոր Պատրիկ Լևին և Մարիա Ռուշանյանը, ինչպես նաև իրենց  անմիջական մասնակցությունն են ունենում «Շենգավիթ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի առաջնակարգ մասնագետները:

Կատարվող վիրահատությունների ցանկը ներառում է՝

1. FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքային խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատություններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:

2. Ռինոսեպտոպլաստիկա – արտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:

3. Ականջախեցու պլաստիկա:

4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումները, խոլեստեատոման և այլ նորագոյացություններ` միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատություններ` անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:

5. Այնպիսի բնածին արատների վերականգնում, ինչպիսիք են խոանների աթրեզիան, բնածին խուղակները:

6. Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում` ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում:

7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:

8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:

9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:  
Բելգիացի մասնագետներ  դոկտոր Պատրիկ Լևին և Մարիա Ռուշանյանը Հայաստանում կլինեն հունիսի 23-ից մինչ հուլիսի 1-ը:

Հետազոտությունների և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել +374  77 560 560 հեռախոսահամարով:

Առողջություն բոլորիդ

Գովազդ