Ուլտրաձայնային հետազոտության դերն ու նշանակությունը հղիության ընթացքում

Լուրեր

ՈւՁՀ-ը հարաբերականորեն պարզ և շատ ինֆորմատիվ հետազոտման միջոց է:

Այն հնարավորություն է տալիս բացառել կեղծ կամ արտարգանդային հղիությունը, տեսնել պտղի չափսերը և դիրքը, ընկերքի դիրքը, ճշտել հղիության ժամկետը և ծննդաբերության ենթադրյալ ժամկետը, ստուգել՝ ճի՞շտ է, արդյոք, զարգանում պտուղը, պարզել վերջույթների, կարևոր օրգանների՝ գլխուղեղի և ողնաշարի զարգացման շեղումները:

ՈւՁՀ-ը հարաբերականորեն պարզ և շատ ինֆորմատիվ հետազոտման միջոց է:

Այն հնարավորություն է տալիս բացառել կեղծ կամ արտարգանդային հղիությունը, տեսնել պտղի չափսերը և դիրքը, ընկերքի դիրքը, ճշտել հղիության ժամկետը և ծննդաբերության ենթադրյալ ժամկետը, ստուգել՝ ճի՞շտ է, արդյոք, զարգանում պտուղը, պարզել վերջույթների, կարևոր օրգանների՝ գլխուղեղի և ողնաշարի զարգացման շեղումները:

 

ՈՒՁՀ նաև հնարավորություն է տալիս պարզել պտղի սեռը:

Այն ունի մի շարք առավելություններ՝

արմար է, չի պահանջում լրացուցիչ պատրաստություն,

ատչելի է,

նվնաս է կենդանի հյուսվածքների համար,

ետազոտությունն անցավ է և չի պատճառում տհաճ զգացողություններ,

ետազոտությունը կատարվում է իրական ռեժիմում, նրա արդյունքը հետազոտությունից անմիջապես հետո պարզ է, ինչը հնարավորություն է տալիս շտապ միջոցներ ձեռնարկել:

Ուլտրաձայն են անվանում բարձր հաճախականությամբ ձայնային ալիքները` 20 կհց-ից բարձր: Տարբեր հյուսվածքներ ուլտրաձայնն անց են կացնում իրենց միջով և անդրադարձնում են տարբեր ձևերով: Ուլտրաձայնային ազդանշանը, դատչիկին վերադառնալով, ստեղծում է բոլոր այն առարկաների երկչափ պատկերը, որոնց միջով անցել են ալիքները: Այդ ինֆորմացիան արտացոլվում է ապարատի մոնիտորի վրա: Այդպիսով կարելի է ճշտել մարմնի մասերի, տարածությունների և այլ ստատիկ գոյացությունների չափսերը և ձևերը:

Բայց շարժվող օբյեկտների արագությունը չափելու համար օգտվում են այլ մեթոդից` դոպլերոգրաֆիայից: Այդ դեպքում ուլտրաձայնային սկաները որսում է անդրադարձած ձայնը, վերակերպավորում է այն և արտացոլում է արդյունքը գրաֆիկի ձևով: Նրա օգնությամբ կարելի է չափել արյան շրջանառության արագությունը:

Նորմալ ընթացող հղիության ընթացքում խորհուրդ է տրվում ՈՒՁՀ անցկացնել 3 անգամ.

10-12 շաբաթում` հղիության փաստը հաստատելու համար,

20-22 շաբաթում` բնածին արատները հայտնաբերելու նպատակով,

30-32 շաբաթում` պտղի աճը պարզելու նպատակով:

Սակայն սա մինիմալ քանակն է հղիության ընթացքում: Բժշկի մոտ հղիության ընթացքի վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում նա կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ:

Դոպլերոմետրիկ հետազոտությունը նշանակվում է սովորաբար միայն երրորդ եռամսյակում` սկսած 30-32 շաբաթից:

Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու հետ միասին կատարելագործվում են նաև ուլտրաձայնային ապարատները և մասնագետների որակավորումը: Նոր ՈՒՁՀ ապարատները համալրված են հեշտոցային դատչիկներով: Հատուկ ձևի դատչիկը՝ վրան ապահովիչ, մտցվում է կնոջ հեշտոց:

Այժմ հնարավոր է դարձել նաեւ եռաչափ ՈւՁՀ-ի անցկացումը: Հատուկ դատչիկի և կոմպյուտերային մշակման միջոցով ստացվում է կոմպյուտերային մուլտիկի պատկեր: Դուք կարող եք ուսումնասիրել պտղի արտաքինը, ծանոթանալ նրա էմոցիոնալ ապրումների հետ: Իսկ եթե տեսագրեք այդ ամենը, կստացվի հրաշալի տեսաֆիլմ՝ փոքրիկի կյանքի թաքնված դրվագների մասին:

Առողջ եղեք

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյան

 

 

Գովազդ