Մինչև 1 մլն. դրամ ստացող աշխատող հղի կանանց նպաստը կվճարվի 100%-ով, չաշխատող հղիները ևս նպաստ կստանան

Լուրեր

Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցությունն այսօր փակ նիստ անցկացրեց, որին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

Նիստում ներկայացվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի նոր տարբերակը: 

Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցությունն այսօր փակ նիստ անցկացրեց, որին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

Նիստում ներկայացվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի նոր տարբերակը: 

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փակ նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ: Նոր օրինագծով, ինչպես հավաստիացրեց Վահրամ Բաղդասարյանը, որոշվել է աշխատող կանանց վճարումները 100 տոկոսով կատարել: 

«Համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարությունը ներկայացրել է օրինագծի նոր տարբերակ, որը տալիս է հանրությանը հուզող հարցերի պատասխանները: Աշխատող հղի կանանց խնդիրը կարգավորվեց. վճարումները կլինեն 100 տոկոսով: Նաև կարողացանք պահպանել չաշխատող հղի կանանց վարձատրության հարցը»,-հայտարարեց նա միաժամանակ տեղեկացնելով, որ աշխատավարձի շեմ են սահմանել: 

Ըստ Բաղդասարյանի՝ իրենք սահմանել են աշխատավարձի 1 միլիոն շեմ. մինչև 1 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ ստացողները 100 տոկոսով կստանան իրենց նպաստը: «Սա կազմում է մոտավորապես 4,6 միլիոն: Նման աշխատողները Հայաստանում 110 հազարն են: Մնում է 400 հոգու խնդիրը, որոնք 1 միլիոնից բարձր են ստանում: Այս խմբի համար կլինի այլ մոտեցում, փոխհատուցումը կանի գործատուն: Սա ընդունելի տարբերակ է, գործատուն կարող է մտածել, որ իր բեռը ծանրանում է, բայց գործատուն պիտի շահագրգռված լինի նպաստել ծննդաբերության ավելացմանը: Իսկ չաշխատող մայրերի համար աշխատավարձի 50 տոկոսը կփոխհատուցվի, թիվը քննարկելի է, բայց նախնական այդպես որոշեցինք»,-ասաց նա:

Շարունակությունը` http://www.tert.am/

Գովազդ