«Իմ փոքրիկ»-ն արդեն 4 տարեկան է

Լուրեր

«Իմ փոքրիկ»-ը դարձավ 4 տարեկան: Պատկերավոր ասած`մենք մսուր մանկապարտեզից տեղափոխվեցինք մանկապարտեզի ավագ խումբ: Չորս տարի առաջ նոյեմբերին մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկած նախագիծն այսօր արդեն կայացած ու մեդիադաշտում իր կայուն տեղն ունեցող մասնագիտացված լրատվամիջոց է: Կարճ ասած`«Իմ փոքրիկ» թիմի նպատակն իրագործվել է`www.impoqrik.am-ը դարձել է հայ ծնողների վիրտուալ ուղեցույցը: www.impoqrik.am-ն ամսական ունենում է 100 հազար այցելություն և 300 հազար էջադիտում:

Անցած տարվա ընթացքում «Իմ փոքրիկ»-ն ընդլայնեց «Հարց բժշկին» բաժինը`հնարավորություն տալով հարց ուղղել նաև մանկաբույժին: Հաշվի առնելով առկա պահանջարկը`առաջիկայում բաժինը նորից կընդլայնվի`ներառելով նոր մասնագետների:

«Իմ փոքրիկ» թիմը նաև տեսաժապավենի վրա ամրագրեց փոքրիկների ժպիտն ու ստեղծեց «Իմ փոքրիկի ժպիտը» տեսահոլովակը, որը ցանկացած պահի ու ցանկացած տրամադրությամբ դիտողին երջանկության րոպեներ ու բարձր տրամադրություն կպարգևի:

Այս տարվա ընթացքում «Իմ փոքրիկ»-ն ունեցավ նաև իր առաջին նյութական և գիտելիքահենք արտադրանքը`«Սովորենք ներկելով. տառերի և կենդանիների բարեկամությունը» ալբոմը: «Իմ փոքրիկ»-ի կողմից հատուկ Ձեր փոքրիկների համար մշակված այս ալբոմը ժամանցի և ուսումնառության յուրատեսակ խառնուրդ է ապահովում. փոքրիկները ներկելով սովորում են տառերը, յուրաքանչյուր տառին համապատասխան կենդանու անուն և մի փոքր էլ ինֆորմացիա նրա մասին: Գրքույկում զետեղված են նաև «Իմ փոքրիկ»-ի հեղինակային բանաստեղծությունները`գրված հատուկ մերօրյա փոքրիկների համար:

Ոգևորված մեր արտադրանքի հանդեպ մեծ ուշադրությունից ու դրական արձագանքից`«Իմ փոքրիկ»-ը պատրաստվում է առաջիկայում ընթերցողների դատին ներկայացնել նոր նախագծեր:

Մանկական հավատարմությամբ`Իմ փոքրիկ

Գովազդ