Սիսիանի ԲԿ-ում հղի կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լուրեր

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2014թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 23:20-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ Անի Դավթյանը 2014թ. հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Նրա մոտ ախտորոշվել է 24 շաբաթական հղիություն, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն: 2014թ. հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինքնուրույն ծննդալուծվել է, որից հետո Դավթյանը էպիգաստրալ շրջանում ունեցել է ցավեր, սրտխառնոց, շնչարգելություն, նրա մոտ զարգացել է սուր սրտանոթային անբավարարություն: Կատարվել են ռեանիմացիոն միջոցառումներ, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները չեն վերականգնվել և նույն օրը՝ ժամը 22:05-ին, Անի Դավթյանը հիվանդանոցում մահացել է:

Շարունակությունը` http://www.panorama.am/

Գովազդ