Մինչեւ 6 ամսական կրծքով կերակրելը տարեկան 60-ից 90 երեխայի կյանք կփրկի

Լուրեր

Ազգային ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը նախածննդյան շրջանից սկսած կրծքով կերակրելը խրախուսելուց բացի, նաեւ պայքարում է մանկական սննդի ոլորտում խախտումների դեմ:

Ազգային ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը նախածննդյան շրջանից սկսած կրծքով կերակրելը խրախուսելուց բացի, նաեւ պայքարում է մանկական սննդի ոլորտում խախտումների դեմ:

Օրերս լրագրողների հետ հանդիպմանը «Վորլդ Վիժն» (World vision) Հայաստանի «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը նշել է, որ օրենքը վերաբերում է նաեւ գործատուներին, ովքեր պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, որպեսզի աշխատանքի ժամերին կինը կարողանա երեխային կրծքով կերակրել:

Ինչ վերաբերում է մանկական սննդի ոլորտում խախտումներին, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանն ասել է, որ օրենքը խախտումներ իրականացնողների համար պատժամիջոցներ է սահմանել:

«Կան ծննդատներ, ուր կաթնախառնուրդներ եւ մանկական սնունդ են խրախուսում եւ մի քանի բաժին տրամադրում են մայրերին: Կանանց ասում են, որ նրանց կաթը քիչ է, լավ կլինի նաեւ դրանք օգտագործեն: Իրականում նոր ծննդաբերած կնոջ կաթն այնքան է, որքան անհրաժեշտ է փոքրիկին»,- ասել է նա: 

Սուսաննա Հարությունյանը շեշտել է, որ մարդիկ, վստահելով բժիշկներին, մոտ մեկ տարի կախվածության մեջ են ընկնում այդ սննդից: Ըստ նրա, միջազգային շուկայում կաթնախառնուրդների գովազդն ու վաճառքը վաղուց արգելվել է, եւ պետք է հետեւել այդ փորձին: 

Նաիրա Ղարախանյանը, անդրադառնալով կրծքով կերակրելուն ուղղված քարոզարշավին, ասել է, որ իրենց թիրախում մանկական մահացության նվազեցումն է, ինչը էականորեն կարող է կանխել մինչեւ 6 ամսականը բացառապես կրծքով սնուցումը:

 

Մանրամասն` http://www.mediamax.am/

Գովազդ