Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների 70 տոկոսը լիակատար բուժվում են

Լուրեր

Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների 70 տոկոսը լիակատար բուժվում են: Այս մասին  ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասac «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը: Նշենք, որ քննարկումը նվիրված էր մանկական քաղցկեղի դեմ պայքարին: Նրա խոսքերով` այս ցուցանիշը 15 տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է: «15 տարի առաջ առողջացումը կազմում էր ընդամենը 5 տոկոս, այսօր` 70 տոկոս: Սա մի ցուցանիշ է, որի մասին 15 տարի առաջ միայն երազում էինք»,- նշեց Ս.Դանիելյանը:

Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների 70 տոկոսը լիակատար բուժվում են: Այս մասին  ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասac «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը: Նշենք, որ քննարկումը նվիրված էր մանկական քաղցկեղի դեմ պայքարին: Նրա խոսքերով` այս ցուցանիշը 15 տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է: «15 տարի առաջ առողջացումը կազմում էր ընդամենը 5 տոկոս, այսօր` 70 տոկոս: Սա մի ցուցանիշ է, որի մասին 15 տարի առաջ միայն երազում էինք»,- նշեց Ս.Դանիելյանը:

 

Ըստ մասնագետի` այս ամենին հասել են նաև այն կազմակերպությունների շնորհիվ, որոնք կոչված են աջակցել հիվանդ երեխաներին: Նրա խոսքերով` բժշկությունը ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում առաջընթաց է ապրում, սակայն անգամ զարգացած երկրներում` ԱՄՆ-ում, Գերմանիայում, այդ ծախսերը հոգալու խնդիրներ են առաջ գալիս, քանի որ բժշկությունը, զարգացմանը զուգընթաց, թանկանում է: Օրինակ` եթե ոսկրածուծի փոխպատվաստումը զարգացած երկրներում 15 տարի առաջ արժեր 100 հազար դոլար, այսօր արդեն` 250 հազար դոլար:

«Բժշկությունը ամբողջ աշխարհում թանկանում է, բնական է, որ Հայաստանում դեղորայքի ձեռքբերման խնդիրը նույնպես դառնում է օրակարգային: Նոր ծրագրերը նոր ծախսեր են պահանջում: Այս առումով հսկայական օգնություն է ցուցաբերում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորած «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որը հոգում է ոչ միայն հիվանդների դեղորայքի հարցը, այլև ապահովում է նրանց բուժման համար ճանապարհորդության և մյուս ծախսերը:

«Սա կարևոր նշանակություն ունի մեզ համար, քանի որ մեր ուզած բոլոր դեղերը, հետազոտություններն այսօր բոլորի համար հասանելի են: Հայաստանում արդեն 5 տարի է, չի եղել մի դեպք, երբ հիվանդի սոցիալական վիճակից կախված լինի նրա և դեղորայքի, և բուժման որակը»,- ասաց Ս.Դանիելյանը:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մանկական բաժնի վարիչ Գրիգոր Բադալյանն էլ նշեց, որ 2007 թվականի համեմատ երեխաների շրջանում չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանում նվազում է: Հիվանդացության նվազումից բացի, մոտ 18 տոկոսով կրճատվել է նաև մահացության ցուցանիշը: «Եթե տարիներ առաջ խիստ արդիական էր դեղորայքի հայթայթման խնդիրը, որը չէր ներմուծվում Հայաստան, ապա այսօր իրավիճակը փոխվել է: Դեղորայքը հիմնականում Հայաստանում կա, սակայն դրանք թանկ դեղեր են և ոչ բոլոր դեղերն է հնարավոր լինում ապահովել պետպատվերի շրջանակում: Այս առումով նույնպես մեզ օգնության է հասնում «Նվիրիր կյանք» հիմնադրամը»,- ասաց Գ.Բադալյանը:

ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանը տեղեկացրեց, որ 2011թ-ից մինչ օրս «Նվիրիր կյանք» հիմնադրամը ֆինանսավորել է քաղցկեղով հիվանդ 452 երեխայի բուժումը: Այս տարիների ընթացքում հիմնադրամը ծախսել է 859 մլն. դրամ` դեղորայքի ձեռքբերման, որոշ երեխաներին արտասահմանյան կլինիկաներ տեղափոխելու և այնտեղ բուժելու համար:

ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ասաց, որ երեխաների առողջության պահպանման խնդիրները, այդ թվում` մանկական քաղցկեղը, համարվում է առողջապահության նախարարության գերակայությունների մեկը: Նրա խոսքերով` մինչև 18 տարեկան երեխաների բուժումը կատարվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում: Սակայն, կան մի շարք թանկարժեք դեղեր, որոնք պետպատվերում ընդգրկված չեն: Եթե նախկինում ծնողները ստիպված էին իրենց միջոցներով ձեռք բերել տվյալ դեղորայքը, կամ օգնության համար դիմել այլ մարդկանց, ապա այսօր դրանց համար վճարում է « Նվիրիր կյանք» հիմնադրամը:

Կ.Սարիբեկյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը՝ լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Տարածվածությամբ երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, երրորդ տեղում` գլխուղեղի ուռուցքը: Քաղցկեղն առավել շատ հանդիպում է 2-4 տարեկան երեխաների մոտ:

Նշենք նաև, որ վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում և Հայաստանում նկատվում է չարորակ նորագոյացությունների ամենամյա աճ` մասնավորապես մեծահասակների շրջանում: Աշխարհում 200 հազար երեխա ամեն տարի հիվանդանում է քաղցկեղով, և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: 2013 թվականին Հայստանում գրանցվել քաղցկեղի 7911 նոր դեպք, որոնցից 59-ը` 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում: 2007 թվականի համեմատ երեխաների շրջանում չարորակ նորագոյացությունների տարածվածությունը բնութագրվում է նվազմամբ: Քաղցկեղն առավել շատ հանդիպում է 2-4 տարեկան երեխաների մոտ:


Աղբյուրը` Panorama.am

Գովազդ