Նոր օրենքով յուրաքանչյուր երեխա կրծքով սնվելու իրավունք ունի

Լուրեր

Մարտի 1-ից ուժի մեջ մտած «Երեխաների կրծքով սնուցման կարգավորման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը կնպաստի փոքրիկներին կրծքով սնուցման տարածմանը և դրա արդյունքում երեխաների մոտ հիվանդացության նվազմանը: Ինչպես գրում է Panorama.am-ը, այդ մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի պետական բժշկական

Մարտի 1-ից ուժի մեջ մտած «Երեխաների կրծքով սնուցման կարգավորման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը կնպաստի փոքրիկներին կրծքով սնուցման տարածմանը և դրա արդյունքում երեխաների մոտ հիվանդացության նվազմանը: Ինչպես գրում է Panorama.am-ը, այդ մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի պետական բժշկական

համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ Սուսաննա Հարությունյանը:

 

«Հայտնի է, որ ծննդատներում չի խրախուսվում նորածիններին կրծքով կերակրելը, քանի որ բուժաշխատողներին կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները խրախուսում են, որպեսզի նրանք մայրերին նորածինների կերեր բաժանեն անվճար: Օրենքն իր հերթին կպայքարի այս երևույթի դեմ, քանի որ երբ հայտնաբերվեն նման դեպքեր` նախ պատժամիջոցներ կկիրառվեն` գումարային տուգանքի տեսքով, այնուհետև և բուժհիմնարկը, և կաթնախառնուրդ ներկրողները կարող են զրկվել նաև լիցենզիայից»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ նոր օրենքով, յուրաքանչյուր երեխա կրծքով սնվելու իրավունք ունի:

Ավելին, ըստ Հարությունյանի, իրենց հայտնի է, թե որ հիվանդանոցը կաթնախառնուրդ արտադրող կամ ներմուծող որ ընկերության հետ է համագործակցում, բայց քանի որ փաստեր չունեն, դեռ չեն կարող պատասխանատվության ենթարկել:

Մասնագետը ներկայացրեց, որ մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքը մի շարք առավելություններ է տալիս կրծքով կերակրող և աշխատող մայրերին` նրանք կարող են մեկ ժամ ավելի ընդմիջում անել, մեկ ժամ շուտ տուն գնալ, հավելյալ արձակուրդային օրեր ունենալ, իսկ գործատուն էլ պարտավոր է տարածք ունենալ, որ եթե երեխային մոր մոտ բերելու և կերակրելու անհրաժեշտություն լինի` կարողանան ապահովել կերակրվելու համար համապատասխան պայմանները: 
Որպեսզի այս օրենքը ևս չլինի թղթի վրա գրված ու չիրագործված հերթական օրենք, տիկին Հարությունյանն ասաց, որ դիմել են առողջապահության նախարարությանը, որ կարողանան բոլոր ծննդատներում այդ մասին տեղեկացնել բժիշկներին:


Աղբյուր` Panorama.am

Գովազդ