Մանկական բուժսպասարկում իրականացնող պոլիկլինիկաներում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն

Լուրեր

Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ առաջիկա երկու շաբաթների շաբաթ եւ կիրակի օրերին՝ մարտի 21-22-ին եւ 28-29-ին, հերթապահություն է սահմանվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր այն պոլիկլինիկաներում, որոնք սպասարկում են մանուկներին։

Հերթապահությունն իրականացնելու են մանկաբույժները։ Միջոցառումն իրականացվում է սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու՝ կանխարգելիչ նպատակով։

Գովազդ