«Իմ փոքրիկ»-ը հեքիաթների մրցույթում հաղթած 3 ստեղծագործ մայրիկներին հանձնեց մրցանակները՝ «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի երեխաների զարգացման խմբակներին մասնակցության կտրոններ և «Իմ փոքրիկ»-ի հրատարակած «Սովորենք ներկելով. տառերի և կենդանիների բարեկամությունը» ալբոմը:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Երկուսով» հոգեբանական կենտրոնում:

«Իմ փոքրիկ» թիմը մրցույթում հաղթած ծնողներին ներկայացրեց իր գործունեությունը, լսեց նրանց արձագանքը և առաջարկները, պատասխանեց նրանց հարցերին: Մայրիկներին ուղեկցող փոքրիկներին նաև կենտրոնի խաղասրահում խաղալու ու միմյանց հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռվեց:
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողներ էին ճանաչվել Անահիտ Հովհաննիսյանը,Աստղիկ Սիմոնյանը և Տաթև Ալմազյանը: Նրանց հեղինակած հեքիաթները կարող եք կարդալ «Իմ փոքրիկ»-ի «Հեքիաթներ» բաժնում:
Մանկական հավատարմությամբ` Իմ փոքրիկ
{gallery}mrcanak{/gallery}