Մանկապարտեզներում պետք է սահմանել վերահսկողություն անորակ խաղալիքների նկատմամբ. մասնագետ

Լուրեր

Երեխաների համար նախատեսված պլաստիկե խաղալիքներում առկա թունավոր նյութերը կարող են հանգեցնել փոքրիկների վաղաժամ հասունացման: Այդ մասին մտահոգություն է հայտնում մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ երեխաների համար վաճառվող խաղալիքները, որոնք խաղալիս նրանք դնում են նաեւ բերանը, պետք է անվտանգ նյութերից պատրաստված լինեն:

« PVC նյութը պարունակող խաղալիքները կամ պլաստիկե տարաներն ու շշերը կարող են բերել երեխաների վաղաժամ հասունացման»,-նշում է մասնագետը:  PVC-ն պոլիվինիքլորիդն է:

Խնդիրն ավելի է բարդանում, երբ երեխան լինում է ալերգիկ. այդ դեպքում անգամ փափուկ խաղալիքները կարող են վտանգավոր լինել: «Ցանկացած խաղալիք գնելուց հետո պետք է լվանալ և նոր օգտագործել»,-հիշեցնում է մանկաբույժը: Անորակ խաղալիքների օգտագործման առումով անմասն չեն մանկապարտեզները: Բժշկի խոսքով՝ նախակրթարաններում պետք է սահմանել վերահսկողություն անորակ խաղալիքների նկատմամբ: Ըստ նրա՝ խաղալիքը պետք է համապատասխանի երեխայի տարիքին: «Օրինակ 8 տարեկանի համար նախատեսված կոնստրուկտորները վտանգավոր են 1 տարեկան երեխայի համար, քանի որ մանր բեկորները կուլ տալով, կարող են վնասել շնչուղիները»,-ասում է մանկաբույժը։ Շուկայում խաղալիքների վաճառքի հարցում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կարևորում է սերտիֆիկատի գոյությունը, որի վրա գրված պետք է լինի արտադրողի անունը և նյութի բաղադրությունը:  «Խաղալիքը առանց սերտեֆիկատի վաճառելը հանցանք է»,-ասում է Պողոսյանը՝ նկատելով, որ Հայաստան ներմուծված խաղալիքների մեծ մասը չինական արտադրության են:

Աղբյուրը՝ panorama.am

Գովազդ