Ծնողների դեպրեսիան բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեբանության վրա

Լուրեր

Եթե ծնողներից մեկը դեպրեսիայի մեջ է, երեխան կարող է սուտ խոսել, տխրել, անհանգստություն զգալ: Ընդ որում, կարևոր չէ, թե ծնողներից որ մեկն է հոգեպես ոչ լավ վիճակում: «Մեդդեյլի.ռու»-ի  փոխանցմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ միայն կանայք չէ, որ տառապում են հետծծնդաբերական դեպրեսիայից:

Երեխայի ծննդից հետո տղամարդկանց  հոգեվիճակը սրվում է առավել, քան կյանքի որեւէ այլ փուլում: Մասնագետները վերլուծել են 3 տարեկան երեխա ունեցող 200 զույգի տվյալներ: Նրանք ուսումնասիրել են հետծննդյան դեպրեսիայի վերաբերյալ նրանց տրամադրած ինֆորմացիան: Բացի այդ, հետազոտողները գնահատել են կամավորների դեպրեսիոն վիճակը, ինչպես նաև զուգընկերոջ հետ հարաբերություններն ու երեխաների վարքը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողներից թեկուզ մեկի դեպրեսիան կտրուկ փոխում է երեխայի վարքը:

Աղբյուրը` panorama.am

Գովազդ