Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները

Լուրեր

Արմավիրի թիվ 9 մանկապարտեզն այս պահին չի գործում: Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը Panorama.am-ին ասաց, մանկապարտեզի՝ հիվանդանոց տեղափոխված վեց երեխաների վիճակը լավ է. «Այն բոլոր երեխաների տներում, ովքեր հաճախում են մանկապարտեզ, պետք է համայց իրականացվի՝ պարզելու, թե ինչ վիճակ է: Կեսը երեկ են արել, կեսը՝ այսօր կանեն»: Լարիսա Մուրադյանը տեղյակ չէ, թե մանկապարտեզում ինչ են կերել երեխաները:

Արմավիրի թիվ 9 մանկապարտեզն այս պահին չի գործում: Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը Panorama.am-ին ասաց, մանկապարտեզի՝ հիվանդանոց տեղափոխված վեց երեխաների վիճակը լավ է. «Այն բոլոր երեխաների տներում, ովքեր հաճախում են մանկապարտեզ, պետք է համայց իրականացվի՝ պարզելու, թե ինչ վիճակ է: Կեսը երեկ են արել, կեսը՝ այսօր կանեն»: Լարիսա Մուրադյանը տեղյակ չէ, թե մանկապարտեզում ինչ են կերել երեխաները:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ մանկապարտեզներում թունավորման դեպքերը հաճախակի են դարձել. «Ամբողջ խնդիրն այն է, որ պատկերացում չունենք, թե ինչի հետևանք են մանկապարտեզներում գրանցված թունավորումները: Պետական ապարատը, կարծես, որոշակի կաշկանդվածություն ունի՝ բացահայտելու խնդիրը: Մի բան ակնհայտ է` միանշանակ կերպով շատացել են թունավորման դեպքերը մանկապարտեզներում»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Պիպոյանը չի բացառում, որ թունավորման դեպքերի մասին սկսել է ավելի հաճախ խոսել առողջապահության նախարարությունը. «Կապանում գրանցված բրուցելոզի վարակի աղմուկից հետո կարծես առաջընթաց կա, ու պրոբլեմները բարձրաձայնվում են: Հիմա լուրջ խնդիր կա՝ պարզելու, թունավորումները սննդայի՞ն են, թե՞ ոչ սննդային. եթե սննդային են, որտեղի՞ց է խնդիրը գալիս: Այստեղ կարծես շատ կաղում ենք, և միանշանակ տեսնում ենք խիստ մտահոգիչ պատկեր: Սա մտահոգիչ է այն առումով, որ խնդիրը հայտնաբերվում է ոչ թե ստուգման արդյունքում, այլ բանը հասնում է թունավորման, մարդիկ դիմում են բժշկի, հիվանդանոցով ենք հասկանում, որ կա խնդիր»:

Պիպոյանը հիշեցրեց, որ Եղվարդում թունավորման դեպքից հետո որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց. «Բացի այն, որ հայտարարվեց հակասանիտարական վիճակ է եղել, մատակարարվել էր նաև չթույլատրված նրբերշիկ, բայց ո՞վ կրեց պատասխանատվություն դրա համար: Որևէ հայտարարություն այդ մասին մինչ օրս չկա»:

Հիշեցնենք, որ օրերս թունավորման ախտանշաներով հիվանդանոց էին տեղափոխվել Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մի քանի երեխաներ: Երեխաներից մեկը դեռ հիվանդանոցում է: Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին ասացին, որ պատճառների մասին տեղեկատվության կարող են տրամադրել ավելի ուշ: Արմավիրում վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից և մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաև խոհանոցից և խմբասենյակներից։ Ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ։ Հնարավոր այլ հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով մարզպետարանի հետ համատեղ կիրականացվեն բակային համայցեր։ Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության։

«Կազմակերպված բուժման արդյունքում նկատվում է առաջխաղացման դրական տեղաշարժ», -նշվում է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ panorama.am

Գովազդ