Արհեստական բեղմնավորումը կլինի անվճար կամ արտոնյալ պայմաններով

Լուրեր

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Կառավարության մայիսի 27-ի նիստում հաստատման է ներկայացրել որոշման նախագիծ, համաձայն որի՝ անվճար կամ արտոնյալ պայմաններ կտրվեն արհեստական բեղմնավորմանդիմող կանանց:

Փոխնախարարի խոսքով՝ անպտղության բուժումը՝ վերարտադրողականության

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Կառավարության մայիսի 27-ի նիստում հաստատման է ներկայացրել որոշման նախագիծ, համաձայն որի՝ անվճար կամ արտոնյալ պայմաններ կտրվեն արհեստական բեղմնավորմանդիմող կանանց:

Փոխնախարարի խոսքով՝ անպտղության բուժումը՝ վերարտադրողականության

օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, ծախսատար է, ինչն այդ ծառայություններից օգտվելն անմատչելի է դարձնում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար, գրում է Tert.am-ը:

 

«Կառավարության որոշման ընդունման արդյունքում Հայաստանում կբարձրանա ծնելիությունը»,- ներկայացնելով «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշումն ասել է նա:

Նախագծի համաձայն՝ վերջին տասնամյակում ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության կրկնակի և բնական աճի քառակի նվազում՝ 2010-ին գրանցվել է 44.737 ծնունդ, 2011-ին՝ 43.297, 2012-ին՝ 42.832, 2013-ին՝ 41.904, հետևաբար ծնելիության բարձրացման խնդիրը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:

2011-ին երկրում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների համաձայն՝ 18-45 տարեկան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16.8%, իսկ տղամարդկանց՝ մոտ 5.2%: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 1 ամիս հետո:

Ըստ հաստատված նախագծի, պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունենանապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները, գրում է Panorama.am-ը:

Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին.

Ամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով,

1) առկա է ամուսինների գրավոր համաձայնությունը,

2) ամուսինները կամ նրանցից մեկը երկու և ավելի տարի տառապում են անպտղությամբ և առկա են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումներ` տրված վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից:

3) ամուսիններից` կինը պատկանում է 20-40 տարիքային խմբին:

Աղբյուրը` PanArmenian.net

Գովազդ