Հունիսի 1. «Իմ փոքրիկ»-ի ու «Շենգավիթ» ԲԿ-ի` կարեւոր ուղերձով նախաձեռնությունը

Լուրեր

Հունիսի 1-ին՝  Երեխաների պաշտպանության միջազգային օրը,  ժամը 13:00, «Իմ Փոքրիկ» կայքն ու «Շենգավիթ» Բժշկական կենտրոնը  հանդես կգան կարեւորագույն ուղերձ պարունակող նախաձեռնությամբ՝ «Փոքրիկիդ համար գնումներով օգնիր փոքրիկի խնամող հաշմանդամություն ունեցող անձանց»:

«Շենգավիթ»-ն ու «Իմ Փոքրիկ»-ը  համատեղ  նվերներ կմատուցեն հունիսի 1-ին բուժկենտրոնում գտնվող մայրացած ու մայրանալու սպասող կանանց՝ մանկական նորածնային հագուստի փաթեթներ, որն արտադրել է Գեղարքունիքի մարզի «Իղձ» սոցիալական ձեռնարկությունը:

Մարտունու՝  հագուստի արտադրությամբ  և գունավոր տպագրությամբ զբաղվող  «ԻՂՁ»  ձեռնարկության արտադրամասում աշխատում է հաշմանդամություն ունեցող 10  անձ: Նրանց աշխատանքի իրավունքը կախված է յուրաքանչյուրիս գնումներից:

ՀԳ. «Իղձ» ձեռնարկության հեռախոսահամարներն են՝

094. 211 396, 077. 707 087

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»

Առողջության գրավականով՝ «Շենգավիթ» ԲԿ

Գովազդ