Հղիության արհեստական ընդհատման օրենքի պահանջները խախտելու համար բժիշկները պատասխանատվության կենթարկվեն

Լուրեր

Այսուհետ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն բժիշկները, ովքեր կխախտեն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի պահանջները։

Այսուհետ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն բժիշկները, ովքեր կխախտեն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի պահանջները։

Կառավարության այսօրվա նիստին նախագիծը ներկայացնող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ օրենքների նախագծերի ներկայացումն ուղղված է հղիության չհիմնավորված, ներառյալ սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելմանը։

«Այդ խնդրի լուծման նպատակով նախագծերով առաջարկվում է բժիշկների համար սահմանել պահանջ` հղիության ընդհատման համար դիմած կնոջն  եռօրյա ժամկետ տրամադրել վերջնական որոշում կայացնելու համար: Հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման համար ներկայացվող պահանջները, սահմանվում են բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո կնոջը տրամադրվող տեղեկատվության ծավալները, դրա հետ կապված բժշկական փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տվյալները»,- նշեց նա։

Նախարարն ընդգծեց, որ վարչական պատասխանատվություն է սահմանվում բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատման օրենքի պահանջները խախտելու համար:

Աղբյուրը`Tert.am

Գովազդ