Եթե մենք փորձենք կնոջը ծանոթացնել իր արգանդում զարգացող պտղի հետ, մայրը ճանաչի նրան որպես անհատ, ապա կարծում եմ, շատերը հետ կկանգնեն հղիության արհեստական ընդհատման մտքից: Կինը երբեք չի սպանում իր երեխային: Կինը հեշտ ընդհատում է իր հղիությունը, երբ դեռ չի տեսել պտղին: «Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն
Եթե մենք փորձենք կնոջը ծանոթացնել իր արգանդում զարգացող պտղի հետ, մայրը ճանաչի նրան որպես անհատ, ապա կարծում եմ, շատերը հետ կկանգնեն հղիության արհեստական ընդհատման մտքից: Կինը երբեք չի սպանում իր երեխային: Կինը հեշտ ընդհատում է իր հղիությունը, երբ դեռ չի տեսել պտղին: «Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն
օրենքով կարգելվի. ի՞նչպես կկիրառվի օրենքը» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Այս մասին գրում է Panorama.am-ը:
«Մենք փորձելու ենք ուլտրաձայնային հետազոտության կաբինետների բժիշկների հետ իրականացնել որոշակի կրթական ծրագրեր, որպեսզի նրանք կարողանան իրենց գործով, խոսքով կանանց հետ պահել աբորտներից, որովհետև մեզ խիստ պետք է ծնելիության մակարդակի բարձրացում, պետք է կնոջ առողջության պահպանումը»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ կառավարության հուլիսի 2-ին կայացած նիստում գործադիրը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ:
Գ. Ավագյանը մանրամասնեց, նախագծով սահմանվում է, որ հղիության արհեստական ընդհատման համար կինը պետք է գրավոր դիմում ներկայացնի: Հղիությունն ընդհատել ցանկացող կնոջը տրվում է 3 օր՝ սպասման ժամանակահատված: Արգելվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը. «Հարցի հիմնախնդրի կարևորությունն ընկալվեց ամենաբարձր մակարդակով: Վարչապետի հանձնարարականով երկամյա ծրագիր է մշակվել, իրականացվելու են իրազեկման աշխատանքներ, աղջկա դերի բարձրացումը և այլն: Մեր կոչը պետք է լինի ծնելիության խթանումը»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչԳարիկ Հայրապետյանը նախ տվյալներ ներկայացրեց. սեռային անհապատասխանության ցուցանիշով Հայաստանը երրորդ երկիրն է՝ Չինաստանից ու Ադրբեջանից հետո, ապա ուրախություն հայտնեց, որ երեք տարիների աշխատանքն արդյունքներ է տալիս. «Կան երկրներ, որտեղ խնդրի բացահայտումից հստակ գործողությունների անցումը տևում է 15 տարի, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այն տևեց երեք տարի: Ուրախալի փաստ է, շնորհակալություն նաև առողջապահության նախարարությանը»:
Գործադիրի կողմից հավանության արժանացած նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «2011 թվականի դրությամբ սեռային հարաբերակցության ցուցանիշը կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանն էլ քննարկման ժամանակ խոսեց վտանգների ու ռիսկերի մասին. «Աշխարհի փորձը ցույց է տվել, որ ցանկացած առիթով հղիության արհեստական ընդհատումների ազատական կարգավորումը հստակեցնելու փորձ կատարելը սովորաբար ուղեկցվում է անհարկի սահմանափակումների վտանգով, ինչն էլ կարող է բերել մայրական մահացության ցուցանիշի ավելացմանը: Աշխարհում 80-ից ավելի երկրներում աբորտների վերաբերյալ օրենսդրությունը համարվում է ազատական, իսկ վերարտադրողական տարիքի կանանց 60 տոկոսն ապրում է հենց այդ երկրներում: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Օրինագիծը քանի դեռ գտնվում է քննարկումների փուլում, պետք է հնարավորություն չտրվի, որ էական սահմանափակումներ մտցվեն»:
Ասատրյանի խոսքով, ռադիկալ սահմանփակումները երբեք էլ չեն բերել աբորտների թվի նվազման, ընդհակառակը դրանից նվազել է անվտանգ աբորտնրի թիվը:
Նշենք, որ օրինագծով առաջարկվող փոփոխությունները հստակ ահմանում են, թե ի՞նչ ժամկետում, ո՞ր դեպքում կարելի է դիմել հղիության արհեստական ընդհատման, սահմանվում են նաև հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո բժշկի անելիքները: Դրանք չանելու դեպքում բժիշկներին տուգանքներ են սպառնում: Օրինակ, սահմանվում է, որ ընդհատման բժշկական միջամտությունը իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ: Եթե բժիշկը դա չի անում, ապա ըստ առաջարկվող փոփոխությունների, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնաապատիկի չափով:
Նախատեսվում է պատասխանատվություն հետևյալ դեպքերում.
բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից 50-ապատիկի չափով:
բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից 50-ապատիկի չափով:
բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման բժշկական միջամտությունից անմիջապեսառաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 80-ապատիկից 100-ապատիկի չափով:
Ներկա փուլում սեռով պայմանավորված հղիության ընդհատումը արգելող հստակ օրենսդրական կարգավորումներ ՀՀ-ում չի գործում: Հավանության արժանացած նախագծում նշվում է, որ հարցի հետագա չկարգավորումը ՀՀ համար լի է ժողովրդագրական սպառնալիքներով և կանանց նկատմամբ խտրականության դրսևորման խորացմամբ: Նախագիծը իրավական ուժ ստանալու դեպքում առողջապահության ոլորտի պատասխանատուներն ակնկալում են օրենսդրական լրացուցիչ կարգավորումների և մեխանիզմների սահմանմամբ և դրանց կիրառմամբ կանխարգելել հղիության չհիմնավորված արհեստական ընդհատումները:
Աղբյուր` Panorama.am