Ճիշտ սնունդն ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միջոցն է

Լուրեր

Ամստերդամի Բժշկական համալսարանի բժիշկները հետազոտություն են կատարել`պարզելու, թե որն է հղիության ընթացքում քաշի վերահսկման լավագույն մեթոդը: Փորձին մասնակցող  քաշի ավելցուկ ունեցող 150 հղիները երեք խմբին են բաժանվել:

Առաջին խումբը ավելորդ քաշի  դեմ պայքարի միջոց ընտրել է դիետան, երկրորդ խումբը՝ սպորտը, իսկ երրորդ խմբի հղիները համատեղել են առողջ սնունդը ֆիզիկական ակտիվության հետ: Պարզվել է, որ ճիշտ սնվող հղիներն ավելի քիչ քաշ են հավաքում, քան մարզանքներ կատարողները:

Ըստ  հետազոտությունն իրականացնող մասնագետ Վան Պոպելի` հղիության ընթացքում պատշաճ սնվելն օգնում է  խուսափել ոչ միայն ավելորդ քաշից,  այլ  նաև իջեցնում է արյան շաքարը և նպաստում բավարար քանակությամբ ինսուլինի արտադրությանը:

Աղբյուրը`mama.ru

Գովազդ