Ահազանգ ծնողներից. երեխաները կուլ են տալիս ակցիսներն ու հայտնվում հիվանդանոցում

Լուրեր

Արդեն տեւական ժամանակ է՝ ծնողները բողոքում են, որ փոքրիկները կուլ են տալիս ակցիսները: Նմանօրինակ գանգատներով ողողված են հատկապես ֆեյսբուքյան այն խմբերը, որտեղ  քննարկումներ են անցկացնում ծնողները:  Վերջին նմանօրինակ գրառումը ֆեյսբուքում կատարել է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը` կցելով նաեւ լուսանկար:

«Այսօր մեր Նարէն, չգիտես ինչպես, հաջողացրել էր կուլ տալ մի փոքրիկ գազարագույն ակցիս, որը, ինչպես և բոլորդ գիտեք, շատ հեշտությամբ պոկվում է շշերից և պլաստմասե մնացած բոլոր ապրանքներից (մանկական սննդի տարաներ, տեղական և արտասահմանյան արտադրության հազար ու մի ուտելիք ու ըմպելիք, որոնք շատ կիրառելի են մեր կենցաղում)։ Չնայած այն հանգամանքին, որ մենք միշտ պոկում ենք այս ակցիսները, այնուամենայնիվ, այդ չարաբաստիկ ակցիսն ինչ-որ կերպ հայտնվել էր մեր փոքրիկի մոտ: Անշուշտ, հասկանալով, որ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվե՝, անհապաղ դիմեցինք բժշկի»,-գրում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ծնողներն առաջարկում են  ակցիսավորման մեկ այլ տարբերակ գտնել, որը չի վտանգի երեխաների առողջությունը ու, ինչպես  Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն է գրում, սովորական բան չի դարձնի «ակցիս կուլ տված» երեխայի սինդրոմը»։

Ու մինչ պատասխանատու մարմինները կմտահոգվեն այս հարցով եւ կփորձեն լուծում կգտնել՝ «Իմ Փոքրիկ»-ը հորդորում է մայրիկներին, հայրիկներին ու փոքրիկների խնամակալներին մանրազնին հայացքով ստուգել տարաները եւ հետո միայն փոխանցել փոքրիկին:

Գովազդ