«Աշտարակ-Կաթի» արտադրատեսակները, այդ թվում նաև Յոգու-Մոգու մանկական յոգուրտները, Մոսկվայում ճանաչվել են «Լավագույն արտադրանք 2015»

Լուրեր

Մոսկվայում կայացած  «World food Moscow 2015» ցուցահանդեսին մասնակցում էին հայկական սննդաարդյունաբերության ոլորտի 10 ընկերություններ, 1700 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և այցելուներ:

Ցուցահանդեսում իր ուրույն տեղն էր զբաղեցնում նաև  հայրենական կաթնամթերք արտադրող «Աշտարակ-Կաթ» ընկերությունը:  Քառօրյա

ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը  ներկայացրեց իր մեծ տեսականին օտարերկրյա հյուրերին, ձեռք բերեց գործնական պայմանավորվածություններ: Իսկ ցուցահանդեսի փակման օրն էլ

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը միանգամից չորս անվանակարգերում արժանացավ «Որակի ոսկե մեդալի»: Տարվա լավագույն արտադրանք ճանաչվեցին դասական շարքից Մածունը, Լոռի պանիրը, Յոգու-Մոգու և Մոջո յոգուրտները:

««Աշտարակ-Կաթ»-ն արդեն կայուն և սիրված  բրենդ է հայ սպառողի համար: «World food Moscow 2015» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն էր «Աշտարակ-Կաթ» բրենդը ներկայացնել և’ ռուսաստանյան, և’ միջազգային շուկայում:  Ցուցահանդեսում արժանացել ենք բազմաթիվ սպառողների և գործարարների բարձր գնահատանքին: Իսկ «Որակի ոսկե մեդալ»-ը ևս մեկ անգամ խոսում է «Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրանքի համի և բարձր որակի մասին:  Այս ձեռքբերումը «Աշտարակ-Կաթ» ընկերության յուրաքանչյուր աշխատակցի, գործընկերոջ, յուրաքանչյուր հայ սպառողի հաղթանակն է: Այն մեզ պարտավորեցնում է առավել պատասխանատվությամբ  մոտենալ մեր աշխատանքին» ,- նշեց «Աշտարակ-Կաթ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

«World food Moscow 2015»-ին հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել էր Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Գովազդ