Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:
Ծառայությունն օրերս կրկին ուսումնասիրություններ է իրականացրել Ապարանի տարածաշրջանի համայնքներում և պարզել, որ այնտեղ չկա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդություն: Այս տարի Արագած համայնքի ֆերմերները հիմնականում հետևել են ՍԱՊԾ-ի խորհուրդներին և ստացել անհամեմատ լավ բերք:
Հարկ է նշել, որ քաղցկեղով վարակված կարտոֆիլը, ըստ մասնագետների, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ:
Հիվանդության մասին տեղեկություններին և կանխարգելման միջոցառուներին ծանոթացեք այստեղ:
Աղբյուրը՝ snund.am