«Արագիլի» շնորհիվ 10-ամյա անպտղությունը բուժվեց. ծնվել է ընտանիքի առաջնեկը

Լուրեր

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ «Շենգավիթ» ԲԿ-ում ևս մեկ ընտանիք է երջանկացել: Լույս աշխարհ է եկել առաջնեկ արու զավակ: 28 ամյա մայրը 10 տարվա անպտղությունից հետո դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, որտեղ «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Գայանե Բեգլարյանի անմիջական օգնությամբ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների արդյունքում գրանցվել է նրա առաջին հղիությունը:

Հղիության ընթացքը /38-39 շաբաթ/ վարել և կեսարյան հատումն իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանը:

Փոքրիկի մանկաբույժ Արթուր Ջանազյանի մեկնաբանությամբ՝ երեխան, ով ծնվել է 3,500 գ. քաշով և 50սմ հասակով, այս պահին գտնվում է բավարար վիճակում:

«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել Հայաստանում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանը, վերարտադրողական բժշկության կազմակերպմանը: Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին, ու թող բոլոր ընտանիքներում լսվի մանկան ճիչը:

Առողջ եղեք:

Գովազդ