Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով՝ այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։

Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։
Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և այլ նյութերով:
Գերատեսչությունը կոչ է անում բնակչությանը հիմնվել միայն պաշտոնական աղբյուրից ստացվող մասնագիտական հավաստի տվյալների վրա, որը նպատակ ունի բարձրացնելու բնակչության և առողջապահական համակարգի զգոնությունը։
Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որոնցից 219-ը` թոքաբորբ: Ըստ հունվարի 9-ի տվյալների՝ հոսպիտալացված է 85 հղի, որոնցից 20-ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որոնցից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է: Ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, ինչը վկայում է այն մասին, որ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը հնարավորինս վաղ փուլերում:
Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն