Արձակուրդները դարձյալ կերկարաձգվեն. ԿԳ նախարարի հայտարարությունը

Լուրեր

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարաձգվեն:

Գրառման մեջ ասվում է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:

Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։

Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։

Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը»։

Գովազդ