«Շենգավիթ» ԲԿ-ում «Արագիլ»-ը եկավ բարի լուրով. 10 տարվա սպասումից հետո լսվեց մանկան ճիչ

Լուրեր

Երեխաների պաշտպանության օրը կրկնակի տոն դարձավ Աֆանեսյան Արմինեի համար. 10 տարվա անպտղությունից հետո «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական միջամտությամբ ծնվեց նրա առաջնեկը՝ Լուսինեն:

 

 

32-ամյա մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում: Մայրիկն ու փոքրիկը շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, հղիության ընթացքը վերահսկող գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանին, կեսարյան հատումն իրականացրած գինեկոլոգ Անի Սիրունյանին:

 

Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին, փոքրիկին էլ մաղթում անամպ մանկություն: 

 

Գովազդ