Որքա՞ն է քնում Ձեր երեխան. փոքրիկի քնի օպտիմալ ժամաքանակը՝ ըստ գիտնականների

Լուրեր

Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի փորձագետները բացահայտել են երեխայի` գիշերվա ընթացքում քնելու իդեալական ժամաքանակը:

Նոր ուղեցույցը հրատարակել են մի խումբ բժիշկներ և փորձագետներ:

Առաջարկած ժամային գրաֆիկը տատանվում է  նորածինների  համար 16 ժամի, պատանիների համար 8 ժամի սահմաններում: 

Այսպիսով, որքա՞ն պետք է քնի Ձեր երեխան: Օպտիմալ ժամային գրաֆիկը հետևյալն է.

·         4-12 ամսական երեխան պետք է քնի 12-ից 16 ժամ,

·         1-2 տարեկան երեխաները` 11-ից 14 ժամ,

·         3-5 տարեկան երեխան ` 10-ից 13 ժամ,

·         6-12 տարեկան երեխան ` 9-ից 12 ժամ,

·         13-18 տարեկան պատանիները՝ 8-ից 10 ժամ:

Հետազոտության համաձայն`եթե երեխաներին հաջողվի քնել այնպես, ինչպես խորհուրդ է տրված ուղեցույցում, ապա դա լավ ազդեցություն կունենա նրանց առողջության վրա:

Ուղեցույցում խորհուրդ է տրվում հեռուստացույցները, համակարգիչներն ու սմարթֆոններն անջատել երեխաների քնից առնվազն կես ժամ առաջ:

Աղբյուրը`Ankakh.com

Գովազդ