Մինչեւ 6 տարեկան երեխաների 19%- ը թերաճ է, 15%- ը՝ գերաճ

Լուրեր

ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի  և «Վորդ Վիժնի» աջակցությամբ  Երևանում հունիսի 18-ից 19-ը կանցկացվի «Կոալա» փառատոն: Նշանաբանն է՝ «Առողջ հղիություն, երջանիկ մանկություն»։ Միջոցառման նպատակն է աջակցել ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին  ընտանիքի պլանավորման, երեխայի ճիշտ սննդակարգը  կազմակերպելու հարցում: Ծնողներին միջոցառման ընթացքում խորհրդատվության կտրամադրեն նեղ մասնագետները։ Փառատոնի մանրամասները Աիդա Ավետիսյանն է ներկայացնում:  

2014 թվականի  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր հանրապետությունում հղիների թերսնուցման խնդիրները տարեցտարի աճում են: Ուսումնասիրությունների համաձայն՝ մինչև 6 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է,  15 տոկոսը՝ գերաճ:  Պատճառները տարբեր են՝ սոցիալական խնդիրներից մինչև ոչ ճիշտ  սնուցումը։ «Կան բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքներ, որտեղ ծնողները չեն գիտակցում երեխայի թերսնուցման  բարդ հետևանքների մասին»,- ասում է «Վորլդ Վիժնի» Արագածոտն մարզի վաղ մանկական զարգացման  ծրագրերի համակարգող Ռուզաննա Մանուկյանը: «Մենք խոսում ենք կրծքով սնուցման մասին, որը սոցիալական պայմանների հետ կապ չունի»,- ասում է նա։

«Վերջին տվյալներով՝ մինչև 6 տարեկան երեխաների միայն 35 տոկոսն է  բացառապես  կրծքով սնվում:  ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորոդորում են, որ  մինչև 6 ամսական երեխաները սնվեն բացառապես կրծքով, իսկ դրանից հետո հավելյալ սննդին զուգահեռ շարունակել կրծքով կերակրումը մինչև 2 տարեկան»,- ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդակցման   ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը։

Մանրամասները՝ այստեղ

Գովազդ