Բարի լուր. Չինարիում ծնվել է այս տարվա 6-րդ երեխան

Լուրեր

Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղի ամենավերջին տանը՝ Մակարյանների օջախում, որը գտնվում է հակառակորդի դիրքերից 600 մ հեռավորության վրա, լույս աշխարհ է եկել փոքրիկ Նարեն։ Նա այս տարի Չինարիում ծնված վեցերորդ երեխան է, այս մասին տեղեկացնում է Ankakh.com-ը:

Անդրանիկ եւ Լիլիթ Մակարյանների առաջնեկը ծնվել է Բերդի հիվանդանոցում: Թե մոր  եւ թե մանկան առողջությունը լավ է։ Հատկանշական է, որ փոքրիկ չինարեցին Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գենարալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ազգականն է։

 Նարեի ծնողները մտադիր են էլի համալրել ընտանիքը։

 

Գովազդ