Իսպանիայում 62 տարեկան կինը երեխա է ունեցել

Լուրեր

Իսպանիայի Լուգո քաղաքի բնակչուհին 62 տարեկան հասակում աղջիկ է ունեցել։ Լինա Ալվարեզը երեք երեխա ունի ամենամեծը 28 տարեկան է, իսկ միջնեկը՝ 10։

Լինայի փոքրիկ աղջիկը ծնվել է 2,3 կգ քաշով, նրան անվանակոչել են ի պատիվ մայրիկի։ Երեխան նախատեսվածից շուտ է լույս աշխարհ եկել, փոքրիկը ծնվել է կեսարյան հատման միջոցով, հաղորդում է The Mirror-ը։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կինն ասել է , որ հիանալի է իրեն զգում և կարծես ինքը ոչ թե 62 տարեկան է, այլ երկու անգամ ավելի փոքր։ Խոսելով նորածնի մասին՝ նա ասել է, որ շնորհակալ է ճակատագրին նման նվերի համար։

Կինը հղիացել է փորձանոթային բեղմնավորման միջոցով։ Բժիշկների մեծ մասը չէր համաձայնում ԷԿՈ անցկացնել, բայց կնոջը հաջողվեց գտնել մի գինեկոլոգի, ով գնաց այդ քայլին։

Նշենք, որ Լինայի մոտ հղիանալու հավանականությունը կազմում էր ընդամենը 6 տոկոս։

 Աղբյուրը`1in.am

Գովազդ