Հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս չստել երեխաներին Ձմեռ Պապի մասին

Լուրեր

Շատ ծնողներ երեխաներին համոզում են, որ Ձմեռ Պապ գոյություն ունի, սակայն հոգեբանները պնդում են, որ այդ սուտը կարող է վտանգել երեխաների ու ծնողների միջև վստահությունը: Նրանց կարծիքով՝ երեխաների մոտ մտացածին կերպարը պահպանելու ծնողների ցանկությունը կապված է ոչ միայն «իրենց երեխաների համար հեքիաթ» ստեղծելու,    այլև հենց ծնողների՝ մանկություն վերադառնալու ցանկության հետ: 

Lancet Psychiatry ամսագրի հոդվածներից մեկում հոգեբանները զգուշացնում են, որ ծնողների հանդեպ երեխաների վստահությունը Ձմեռ Պապի մասին ստի պատճառով կարող է հօդս ցնդել: Քրիստոֆեր Բոյլի ու Քեթի Մաքքեյի կարծիքով Ձմեռ Պապի մասին պատմությունները երեխային ստիպում են կասկածի տակ դնել ծնողի անկեղծությունը: 

«Եթե ծնողներն ի վիճակի են ստել հրաշքի մասին, կարելի՞ է արդյոք նրանց համարել իմաստության ու ճշմարտության կրողներ»,-հարցնում են հոգեբանները: 

«Վերջիվերջո, տարիներ անց բոլոր երեխաներն իմանում են, որ իրենց տարիներ շարունակ խաբել են: Եվ դա երեխաներին ստիպում է մտածել, թե էլ ո՞ր հարցում կարող էին ծնողները խաբել»,- ասում են մասնագետները:

 Հոգեբանները կարծում են՝ կան որոշ ստեր, որոնք կարելի է արդարացնել, օրինակ՝ ավելի լավ է երեխային ասել, որ իր սիրած ընտանի կենդանին «շների դրախտ է գնացել», քան բացատրել կենսաբանական պրոցեսները: Սակայն Ձմեռ Պապիկի մասին սուտն անհրաժեշտ կամ ստիպված սուտ չէ:

 

 

Աղբյուրը` ankakh.com

 

 

 

 

Գովազդ