Որքա՞ն է քնում Ձեր երեխան. քնի օպտիմալ ժամաքանակը՝ ըստ տարիքի

Լուրեր

Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի փորձագետները բացահայտել են երեխայի` գիշերվա ընթացքում քնելու իդեալական ժամաքանակը:

Նոր ուղեցույցը հրատարակել են մի խումբ բժիշկներ և փորձագետներ: 

 

Առաջարկված ժամային գրաֆիկը տատանվում է  16 ժամից (երեխաների համար) մինչև  8 ժամ (պատանիների համար): Ուղեցույցում նշված են նաև ոչ բավարար քնելու հետեւանքները. 

Այսպիսով, որքան պետք է քնի Ձեր երեխան: Օպտիմալ ժամային գրաֆիկը հետևյալն է.

• 4-12 ամսական երեխան պետք է քնի 12-ից 16 ժամ,

• 1-2 տարեկան երեխան` 11-ից 14 ժամ,

• 3-5 տարեկան երեխան՝ 10-ից 13 ժամ,

• 6-12 տարեկան երեխան` 9-ից 12 ժամ,

• 13-18 տարեկան պատանին՝ 8-ից 10 ժամ:

Հետազոտության համաձայն՝ բավարար չքնելը կարող է գիրության, շաքարային դիաբետի և մանկական ընկճախտի պատճառ դառնալ:  Ուղեցույցում խորհուրդ է տրվում հեռուստացույցները, համակարգիչներն ու սմարթֆոններն անջատել երեխաների քնից առնվազն կես ժամ առաջ:

Աղբյուրը՝ Ankakh.com

 

 

Գովազդ