Չինաստանում ռեկորդ է սահմանվել. կինը ծննդաբերել է 64 տարեկանում. Armsputnik.am

Լուրեր

Armsputnik.am-ը գրում է.

Չինաստանի Ցզիլին նահանգի բնակչուհին 64 տարեկան հասակում որդի է լույս աշխարհ բերել` դառնալով երկրի ամենատարեց կինը, որն առողջ երեխա է ծննդաբերել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sina պորտալին։

Կինը ծննդաբերել է չորեքշաբթի Չանչուն քաղաքի հիվանդանոցներից մեկում` կեսարյան հատումով։ Երեխայի քաշը 3.5 կգ է։ Նա հղիացել է արտամարմնային բեղմնավորման միջոցով: Կնոջ ծանոթները հայտնել են, որ ամուսինները որոշել են այդ քայլին դիմել իրենց միակ երեխայի մահից հետո: Նշնեք, որ հոկտեմբերին Իսպանիայի բնակչուհիներից մեկը երեխա էր ունեցել 62 տարեկանում։

 

Գովազդ