Հետազոտություն. վաղաժամ ծնված երեխաների լեզվական ունակություններն ավելի վաղ են զարգանում

Լուրեր

Տարածված կարծիք կա, որ վաղաժամ ծնունդը միայն բացասական հետեւանքներ է ունենում երեխայի համար: Մինչդեռ Հյուսիսարեւմտյան համալսարանի հետազոտությունը վկայում է, որ վաղաժամ ծնված երեխաների մոտ ավելի լավ են զարգանում վաղ լեզվական ունակությունները, գրում է PanARMENIAN.Net-ը՝ հղում անելով meddaily.ru-ին եւ Zee News-ին:

Ապացուցվել է, որ այդպիսի երեխաներն ավելի ամուր վաղ կապեր են ունենում լեզվի եւ ճանաչողության միջեւ:

Ստացվում է, որ վաղաժամ ծնված երեխաները կարող են ավելի թույլ լինել ֆիզիկապես, սակայն ունեն հզոր առավելություն, որը թույլ է տալիս լավ կողմնորոշվել աշխարհում: Հայտնի է, որ հետազոտության շրջանակներում համեմատվել են առանց առողջական խնդիրների վաղաժամ ծնված երեխաներն ու ժամանակին ծնվածները լեզվի եւ առարկաների անվանակարգման կապերի զարգացման տեսակետից:

Եզրակացությունը մեկն է. վաղաժամ ծնված երեխաները մոտ 1 ամսով առաջ են լեզվի ընկալման փորձի առումով: Ընդ որում, սովորական երեխաների մոտ հնարավոր են խդնիրներ լեզվի ընկալման, ուշադրության պահպանման եւ կոգնիտիվ տեղեկատվության մշակման առումով:

 

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net

Գովազդ