ԱԺ-ն քննարկում է մանկապղծությանը վերաբերող օրինագիծը

Լուրեր

ՀՀ ԱԺ-ն սկսել է քննարկել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին պատգամովր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագիծը:  Այն միտված է հատկապես երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ պայքարն ուժեղացնելուն:

Վ. Դալլաքյանն անձամբ կողմնակից է, որ մանկապղծության դեմ պայքարը տարվի դռագոնյան մեթոդներով, հատկապես որ մի շարք երկրներում նմանօրինակ հանցագործությունների համար նախատեսված պատիժն ամորձատումն է:

Առաջարկվող օրինագծով մանկապղծության համար մի շարքծանրացուցիչ-լրացուցիչ հանգամանքներ են նախատեսվում:

Մասնավորապես առաջարկվում է բռնաբարության մասին հոդվածում ավելացնել նաև հետևյալ կետը`բռնաբարությունը, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ, կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դրա գործադրելու սպառնալիքով, կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածների կամ ձերբակալվածների պահելու վայրերում, զորամասում, բուժհաստատությունում` տուժողի կախվածությունն օգտագործելով:

Ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանք է նախատեսվում սեքսուալ բնույթի գործողության համար, որը կատարվել է երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից  կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության և խնամքի պարտականությունը:

Իսկ, օրինակ, 14 տարին չլրացած անձի նկատմամբ նման գործողություն թույլ տված անձը պետք է պատժվի ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

7or.am

Գովազդ